понедельник, 22 апреля 2013 г.

Ֆրանսիական պոնչիկներ


Ֆրանսիական պոնչիկները Ֆրանսիայում անվանում են bugnes և ունեն զավեշտալի հանգույցների տեսք:
Անհրաժեշտ բաղադրիչներն են. 500գրամ ալյուր, 18 գրամ թարմ թթխմոր, 50 գրամ շաքարավազ, 10 գրամ աղ, 5 ձու, 75 գրամ ջուր և 200 գրամ կարագ:
Պատրաստում
1. Ափսեի մեջ լցնել ալյուրը, աղը, շաքարավազը, թթխմորը (թթխմորը և աղը պետք ափսեում առանձնացված լինեն), ձուն և ջուրը: Կարագը կտրատել փոքրիկ քառակուսիներով և դնել սառնարանը:
2. Խառնել հարիչով մինչև ալյուրի հետքը չմնա:
3. Կարագը բաժանել 3 բաժնի և հերթականությամբ լցնել ու հարել խմորի հետ մինչև կարագը ամբողջովին կհարվի: Եթե հարիչը դժվարանում է աշխատել, ապա շարունակեք հարել ձեռքով:
4. Ծածկել և տեղավորել 2 ժամ սառնարանում:
5. Խմորը բաժանել 2 մասի (այն մասը, որը դեռ չի օգտագործվում, նորից ծածկել և ուղարկել սառնարան, որ չտաքանա): Խմորը գրդնակել-հարթեցնել մինչև 0.4-0.5 սմ.
6. Կտրել 6-7 սմ. կլորակներ:
7. Յուրաքանչյուր կլորակի մեջ մատով ծակել կենտրոնում և ծայրերց մեկը անցքով պտտեցնել: Պետք է ստացվի քարկապ, հանգույց:
8. Մեկ լիտր արևածաղկի ձեթը տաքացնել թավայի մեջ մինչև 170-180 աստիճանի (ոչ ավելին): Պոնչիկները տապակել բաժին առ բաժին՝ շրջելով ձեթի մեջ:
9. Շարել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար:
10. Ցողել շաքարե փոշով և պատրաստ է:

четверг, 4 апреля 2013 г.

Համեղ պոնչիկներ`պատրաստեք հեշտությամբ


Պոնչիկների այս նոր բաղադրատոմսը կհետաքրքրի բոլոր այն լեդիներին, ովքեր կուզենան զարմացնել իրենց հերթական խոհարարական ձեռքբերումով: Պոնչիկները պատրաստելու համար առանձնապես շատ ժամանակ ու եռանդ Ձեզնից չի պահանջվի:
Բաղադրությունը՝
500 գրամ ալյուր
1 ճաշի գդալ չոր խմորիչ
1 բաժակ կաթ
100 գրամ կարագ
6 ճաշի գդալ շաքարավազ
2 հատ ձու
0,5 թեյի գդալ աղ
500 մլ արեւածաղկի ձեթ
Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը.
Խմորիչը լուծեք տաք կաթի մեջ, ավելացրեք ալյուրն (150 գրամ) ու շաքարավազն եւ լավ խառնեք: Խմորը դրեք տաք տեղ՝ 25-30 րոպե: Այնուհետեւ ավելացրեք մնացած ալյուրը, ձուն, կարագը, աղը եւ լավ խառնեք: Խմորը ծածկեք սրբիչով եւ նորից դրեք տաք տեղում՝ թողնելով՝ անցնի 1 ժամ: Հետո խմորը բաժանեք մասերի, ալյուրի մեջ հունցելով՝ ստացեք՝ կլորավուն գնդեր՝ 1 սմ հաստությամբ, կարելի է նաեւ պոնչիկների տեսքը ստանալ հատուկ կաղապարների օգնությամբ: Ստացված պոնչիկները տապակեք արեւածաղկի ձեթի մեջ ՝ 30 րոպե եւ ամեն կողմից: Վերջում վրան լցրեք շաքարի փոշի: Հաճելի համտեսում:

суббота, 23 марта 2013 г.

Օմլետ`հունական բաղադրատոմսով

Օմլետն իդեալական տարբերակ է թեթև, սպիտակուցային նախաճաշի կամ ճաշի համար:

Անհրաժեշտ մթերքներն են'
ձու' 8 հատ,
լոլիկ չերի' 200 գ,
սոխ' 1 գլուխ,
ձիթապտղի յուղ' 4 ճ.գդալ,
չորացրած, փշրած մաղադանոս' 2ճ. գդալ,
մեկ պտղունց քերած ընկույզ,
սև, աղացած պղպեղ, աղ:
Լոլիկները լվացեք, մաքրեք կեղևը և երկու մասի բաժանեք: Սոխը կտրատեք կիսաշրջանաձև: Ձուն հարեք, խառնեք կանաչին, ընկույզը, պղպեղը, աղը և լավ խառնեք:
Սոխը թեթև կարմրեցրեք յուղի մեջ, վրան լցրեք ձվով զանգվածը, վրան շարեք լոլիկը և տապակեք օմլետը 10րոպե: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:

пятница, 22 марта 2013 г.

Կիտրոնով ռուլետ


Այս ռուլետը, որի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, ունի մարմելադի համ եւ տեսք:
Կարող եք ինքերդ էլ պատրաստել եւ հյուրասիրել:
Բաղադրությունը՝
6 ձու,
120 գրամ շաքարավազ,
100 գրամ ալյուր,
3 հատ կիտրոն,
աղը՝ ըստ ճաշակի,
80 գրամ կոկոսի քերուկ,
100 գրամ կարագ,
4 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը.
Առանձին հարել 4 ձվի սպիտակուցն աղի հետ, հարել նաեւ 4 ձվի դեղնուցը շաքարավազի եւ 4 ճաշի գդալ գոլ ջրի հետ : Վերջինս ավելացնել սպիտակուցի վրա՝ ավելացնելով նաև ալյուրը եւ կոկոսի քերուկը: Եփել ջեռոցում՝ 200 աստիճան ջերմության պայմաններում, հետո հանել եւ դնել սրբիչի վրա՝ թողնելով՝ հանգստանա: Կիտրոնները մտցնել տաք ջրի մեջ,
հետո կտրատել բարակ շերտերի: Ապա ճզմել՝ ստանալով մոտ 100 գրամ կիտրոնի հյութ: Այդ հյութի վրա լցնել շաքարավազի փոշին, կարագը եւ թողնել՝եփվի 7 րոպե: 2 ձուն խառնել ստցված կիտրոնի կրեմի մի մասի հետ, հետո մնացածը ավելացնել վրան՝ դնելով կրակին, մինչեւ եփվի: Վերցնել կրակից, թողնել՝ սառչի եւ հետո մեկուկես ժամ դնել սառնարան:
Այնուհետեւ կրեմը քսել նախապես պատրաստված ռուլետի վրա՝ այն փաթաթելով:
Ռուլետը պատել մնացած կիտրոնի կրեմով եւ ձեւավորել շաքարավազի փոշիով: Հաճելի համտեսում:

суббота, 16 марта 2013 г.

Դիետիկ նրբաբլիթներ.պատրաստիր ինքդ


Կարող եք ինքներդ պատրաստել համեղ և դիետիկ այս նրբաբլիթները, եթե չեք ուզում Ձեզ զրկել որակյալ սնվելուց՝ առանց կազմվածքին վնասներ հասցնելու :))
Անհրաժեշտ մթերքներն են'
2 բաժակ անյուղ կաթ,
1 ձու,
2 ճ. գդալ բուսական յուղ,
200 գ. Ալյուր,
աղ:
Պատրաստման եղանակը. հարեք ձուն աղի հետ, ավելացրեք կաթը և խառնեք: Խառնելով ավելացրեք նաև ալյուրը, լցրեք ձեթը, և խմորը պատրաստ է:
Եթե ուզում եք ավելի քչացնել կալորիականությունը, օգտագործեք կիսով չափ քիչ կաթ և մեկ բաժկ եռացրած ջուր:
Բարի ախորժակ:

четверг, 28 февраля 2013 г.

Պանրիկներ`ջեռոցում.համեղ ընթրիք


Բուրավետ պանրիկները հիանալի տարբերակ են դեռևս ցուրտ երեկոներին վայելելու տաք աղանդերը:
Անհրաժեշտ է'
կաթնաշոռ' 9%, 400գ,
ալյուր' 2ճ. գդալ,
ձու' 1 հատ,
շաքարավազ' 2 ճ. գդալ
չամիչ' 100 գ,
ծիրանաչիր' 100 գ,
վանիլ' 2 գ,
աղ:
Չոր կաթնաշոռը դրեք տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ և խառնեք:
Առանձին հարեք սպիտակուցը և դեղնուցը: Սպիտակուցը հարելիս ավելացրեք նաև մի պտղունց աղ:
Խառնեք կաթնաշոռը, դեղնուցը, ալյուրը և վանիլի փոշին:
Զանգվածին ավելացրեք սպիտակուցը և զգուշորեն խառնեք: Արդյունքում կստացվի խիտ, թանձր, միատարր զանգված: Դրան ավելացրեք նաև կտրատած չիրը և չամիչը: Ձեռքերով կլորավուն պանրիկներ ստացեք զանգվածից: Գդալով հարթեցրեք կաթնաշոռը, թաթախեք ալյուրի մեջ և դրեք ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թավան դրեք ջեռոցը 15-20 րոպե' 180-200˚ ջերմաստիճանում: Վայելեք: