Ռոզացեան (վարդագույն կորյակներ) բավական հազվագյուտ հիվանդություն է, բնութագրվում է մաշկի կարմրությամբ, թմբիկների, թարախաբշտերի առաջացմամբ: 50% դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Ամենից հաճախ այս հիվանդությամբ տառապում են կանայք` դաշտանադադարի շրջանում: Կա տեսակետ, ըստ որի, գենետիկառանձնահատկությունների հետ կապված, ռոզացեային ավելի հակված են հյուսիսային ազգերը: Այսպիսով կարելի է եզրակացություն անել, որ եթե դուք կապուտաչյա եք, ունեք բաց մաշկ եվ շեկ մազեր, ապա դուք ավելի մեծ հակում ունեք վարդագույն կորյակների առաջացման հանդեպ:
Ռոզացեայի առաջացման պատճառները
Ռոզացեայի առաջացման պատճառները մինչեվ վերջ չեն բացահայտվել: Հիվանդությունը կարող է զարգանալ դեմքի անոթների գերզգայունության հետեվանքով: Մեկ այլ տեսության համաձայն ռոզացեայի պատճառ կարող է դառնալ ստամոքսի բորբոքումը, որն առաջանում է Helicobacter pilori-ի ազդեցությամբ: Որոշ դեղորայքներ եվս կարող են նպաստել հիվանդության առաջացմանը: Դա այսպես կոչված դեղորայքային ռոզացեան է:
Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք նպաստում են ռոզացեայի առաջացմանն ու զարգացմանը
-գաստրիտ
-էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարումներ
-դիաբետ
-իմուն համակարգի խանգարումներ
Հիվանդության ընթացքը կարող է սրվել տաք կամ սառը ջերմաստիճանի պայմաններում, կծու կերակուրներից, արեվի ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկից, սթրեսային իրավիճակներից:
Ռոզացեայի ախտանշանները(սիմպտոմները)
- կայուն կարմրություն ճակատի, քթի, կզակի եվ այտերի շրջանում: Երբեմն կարմրությունը կարող է տարածվել մեջքի եվ կրծքի շրջանում:
-վարդագույն թմբիկներ՝ հիվանդության սկզբում, որոնք հետագայում վերափոխվում են կորյակների եվ թարախաբշտիկների:
-մաշկի կարմրած հատվածները կոշտանում են՝ վկայելով բացթողի վիճակի մասին:
-դեմքի անոթները լայնանում են, առաջացնելով տեսանելի անոթային ցանց:
-որոշ դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Հիվանդը զգում է աչքերի ծակծկոց, չորություն եվ արցունքահոսություն:
-երբեմն դիտվում է մաշկի քոր եվ այրոց:
Ռոզացեայի վաղ նշաններից է մաշկի հաճախակի կարմրելը՝ հատկապես ալկոհոլի կամ տաք, կծու ճաշատեսակների ընդունումից հետո: Դեմքի եվ մազերի խնամքի միջոցներից առաջացող հանկարծակի կարմրությունը եվս ահազանգում է ռոզացեայի մասին:
Ժամանակին արված ախտորոշումը կարող է կանխել հիվանդության զարգացումը, բայց ռոզացեայի բացարձակ բուժում դեռեվս գոյություն չունի:
Ռոզացեայի բուժումը
Ռոզացեայի բուժման համար օգտագործվում են՝ իխթիոլի, մետրոնիդազոլի կամ նաֆթալանի հումքի վրա պատրաստված կրեմներ եվ քսուքներ, ինչպես նաեվ դեղաբույսերի թուրմերից պատրաստված լոսյոններ: Կրեմներն ու քսուկները սպանում են միկրոօրգանիզմներին, իսկ թուրմերը հանում են մաշկի ախտահարված հատվածների բորբոքումն ու կարմրությունը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է բուժում նշանակել՝ հակաբիոտիկներով:
Դրանց դիմում են հատկապես բարդացած դեպքերում:
Դրանց դիմում են հատկապես բարդացած դեպքերում:
Բուժման ժամանակակից մեթոդներից խորհուրդ է տրվում էլեկտրոկոագուլյացիայի մեթոդը, լազերոթերապիան կամ հեղուկ ազոտի օգտագործումը: Կոսմետոոլոգիական սրահներում հաջողությամբ օգտագործվում է պիլինգը:
Այսպիսով, ռոզացեայի բուժումը կարող է լինել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր: Իսկ թե բուժման որ մեթոդն օգտագործել, որոշում է բժիշկը՝ անհատական խորհրդատվության ընթացքում:
























