суббота, 23 марта 2013 г.

Օմլետ`հունական բաղադրատոմսով

Օմլետն իդեալական տարբերակ է թեթև, սպիտակուցային նախաճաշի կամ ճաշի համար:

Անհրաժեշտ մթերքներն են'
ձու' 8 հատ,
լոլիկ չերի' 200 գ,
սոխ' 1 գլուխ,
ձիթապտղի յուղ' 4 ճ.գդալ,
չորացրած, փշրած մաղադանոս' 2ճ. գդալ,
մեկ պտղունց քերած ընկույզ,
սև, աղացած պղպեղ, աղ:
Լոլիկները լվացեք, մաքրեք կեղևը և երկու մասի բաժանեք: Սոխը կտրատեք կիսաշրջանաձև: Ձուն հարեք, խառնեք կանաչին, ընկույզը, պղպեղը, աղը և լավ խառնեք:
Սոխը թեթև կարմրեցրեք յուղի մեջ, վրան լցրեք ձվով զանգվածը, վրան շարեք լոլիկը և տապակեք օմլետը 10րոպե: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:

пятница, 22 марта 2013 г.

Կիտրոնով ռուլետ


Այս ռուլետը, որի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, ունի մարմելադի համ եւ տեսք:
Կարող եք ինքերդ էլ պատրաստել եւ հյուրասիրել:
Բաղադրությունը՝
6 ձու,
120 գրամ շաքարավազ,
100 գրամ ալյուր,
3 հատ կիտրոն,
աղը՝ ըստ ճաշակի,
80 գրամ կոկոսի քերուկ,
100 գրամ կարագ,
4 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը.
Առանձին հարել 4 ձվի սպիտակուցն աղի հետ, հարել նաեւ 4 ձվի դեղնուցը շաքարավազի եւ 4 ճաշի գդալ գոլ ջրի հետ : Վերջինս ավելացնել սպիտակուցի վրա՝ ավելացնելով նաև ալյուրը եւ կոկոսի քերուկը: Եփել ջեռոցում՝ 200 աստիճան ջերմության պայմաններում, հետո հանել եւ դնել սրբիչի վրա՝ թողնելով՝ հանգստանա: Կիտրոնները մտցնել տաք ջրի մեջ,
հետո կտրատել բարակ շերտերի: Ապա ճզմել՝ ստանալով մոտ 100 գրամ կիտրոնի հյութ: Այդ հյութի վրա լցնել շաքարավազի փոշին, կարագը եւ թողնել՝եփվի 7 րոպե: 2 ձուն խառնել ստցված կիտրոնի կրեմի մի մասի հետ, հետո մնացածը ավելացնել վրան՝ դնելով կրակին, մինչեւ եփվի: Վերցնել կրակից, թողնել՝ սառչի եւ հետո մեկուկես ժամ դնել սառնարան:
Այնուհետեւ կրեմը քսել նախապես պատրաստված ռուլետի վրա՝ այն փաթաթելով:
Ռուլետը պատել մնացած կիտրոնի կրեմով եւ ձեւավորել շաքարավազի փոշիով: Հաճելի համտեսում:

суббота, 16 марта 2013 г.

Դիետիկ նրբաբլիթներ.պատրաստիր ինքդ


Կարող եք ինքներդ պատրաստել համեղ և դիետիկ այս նրբաբլիթները, եթե չեք ուզում Ձեզ զրկել որակյալ սնվելուց՝ առանց կազմվածքին վնասներ հասցնելու :))
Անհրաժեշտ մթերքներն են'
2 բաժակ անյուղ կաթ,
1 ձու,
2 ճ. գդալ բուսական յուղ,
200 գ. Ալյուր,
աղ:
Պատրաստման եղանակը. հարեք ձուն աղի հետ, ավելացրեք կաթը և խառնեք: Խառնելով ավելացրեք նաև ալյուրը, լցրեք ձեթը, և խմորը պատրաստ է:
Եթե ուզում եք ավելի քչացնել կալորիականությունը, օգտագործեք կիսով չափ քիչ կաթ և մեկ բաժկ եռացրած ջուր:
Բարի ախորժակ: