среда, 26 декабря 2012 г.
Մաշկի ձմեռային խնամք.բնական դիմակների 7 բաղադրատոմսեր
Ձմռանը մեր մաշկի հիմնական խնդիրը ցրտահարումն է, թեփոտումը, ինչի դեմ կարելի է պայքարել միայն ինտենսիվ խնամքով:
1.Շոկոլադե դիմակ: Խառնեք 1 /3 բաժակ կակաոն, 1 /4 բաժակ խիտ մեղրը, 2 ճաշի գդալ ավոկադոյի յուղը և 3 թեյի գդալ վարսակի փոշին, ստացվածը քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
2.Ավոկադոյի դիմակ:Այս դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այլև վզին, դեկոլտեի շրջանին ու ձեռքերին: Դրա պատրաստման համար խառնեք 2-3 կաթիլ երիցուկի յուղը, 30 գր մեղրը, 30 գր նարնջի ֆրեշը, 60 գր ավոկադոյի միջուկը: Ստացվածը քսեք անհրաժեշտ հատվածի մաշկին ու թողեք 30 րոպե:
3.Կիվիի դիմակ:Վերցրեք մեկ ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կիվիի միջուկ, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, այս ամենը լավ խառնեք, քսեք դեմքին ու թողեք 10-15 րոպե, ապա պարզապես սրբեք անձեռոցիկով:
1.Շոկոլադե դիմակ: Խառնեք 1 /3 բաժակ կակաոն, 1 /4 բաժակ խիտ մեղրը, 2 ճաշի գդալ ավոկադոյի յուղը և 3 թեյի գդալ վարսակի փոշին, ստացվածը քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
2.Ավոկադոյի դիմակ:Այս դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այլև վզին, դեկոլտեի շրջանին ու ձեռքերին: Դրա պատրաստման համար խառնեք 2-3 կաթիլ երիցուկի յուղը, 30 գր մեղրը, 30 գր նարնջի ֆրեշը, 60 գր ավոկադոյի միջուկը: Ստացվածը քսեք անհրաժեշտ հատվածի մաշկին ու թողեք 30 րոպե:
4.Գարեջրի դիմակ:1 /2 թեյի գդալ գարեջրին ավելացրեք մեկ ձվի սպիտակուց ու 1-2 կաթիլ նշի յուղ, քսեք դեմքին ու թողեք 20-30 րոպե:
5.Քրքումի դիմակ:Խառնեք 2 ճաշի գդալ ալյուրը, 1 թեյի գդալ քրքումը, 3 ճաշի գդալ կաթն ու 1-3 կաթիլ մեղրը: Քսեք դեմքին և 20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
6.Նարդոսի դիմակ:2 ճաշի գդալ կարմիր գինին, 1 ճաշի գդալ մեղրը, 2-3 կաթիլ նարդոսի յուղը լավ խառնեք, ստացված մասսայով դանդաղ մերսեք դեմքը, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
7.Դարչինի դիմակ: 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 /2 թեյի գդալ դարչինի ու 1 /2 թեյի գդալ մշկընկույզի հետ: Մերսող շարժումներով ստացված մասսան քսեք դեմքի մաշկին, թողեք 10-15 րոպե, ապա գոլ ջրով լվացեք:
Մազերի որակի վերականգնումը տաք յուղերով տնային պայմաններում
Ձմռանը մազերն ավելի չոր, թեփոտ են դառնում և ունեն հատուկ խնամքի կարիք: Մազերի խնամքը տաք յուղերով ընդգրկված է յուրաքանչյուր սալոնային խնամքի մեջ, սակայն այն կարելի է կազմակերպել նաև տանը:
Տնային պայմաններում մազերի վերականգնման համար պետք է օգտագործել բնական յուղեր: Ամենից հաճախ օգտագործվում է ձիթապտղի յուղը, բայց պետք չէ կանգ առնել ստանդարտ տարբերակի վրա: Օրինակ՝ ժոժոբի յուղը հիանալի վերականգնում է մազերի կառուցվածքը, կոկոսի յուղը ավելացնում է փայլը, գերչակի յուղը պայքարում է չորության դեմ:
Լավ արդյունքի հասնելու համար կարող եք ազատ խառնել դրանք իրար և ավելացնել ուրիշ օգտակար նյութեր' մեղր, կիտրոնի հյութ, երիցուկի թուրմ և այլն:
Վերականգնողական գործընթացը բավական հեշտ է: 10 կաթիլ յուղ լցրեք մի փոքր ջրի մեջ և դրեք տաքանալու: Համոզվեք, որ խառնուրդն այդքան էլ տաք չի ստացվել: Այնուհետև քսեք յուղը գլխամաշկին և տարածեք ամբողջ մազերի երկայնքով: Հատուկ ուշադրություն դարձրեք մազերի ծայրերին: Լողի գլխարկ դրեք կամ տոպրակով փակեք գլուխը և թողեք 1 ժամ: Այնուհետև հանեք գլխարկն ու լվացեք մազերը շամպունով: Որպեսզի արդյունքն ակնհայտ լինեն, շաբաթը մեկ անգամ կրկնեք այս գործընթացը մեկ ամսվա ընթացքում:
понедельник, 10 декабря 2012 г.
Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին.պայքար սեզոնային շատակերության դեմ
Նախ պետք է հասկանալ, որ այս սեզոնին ուտելու պահանջը բնական է, քանի որ օրգանիզմը էներգիայի կարիք է զգում ցրտին տաքանալու համար: Մյուս կողմից էլ այս անցումային սեզոնում, չգիտես ինչու, շատ տարածված են դեպրեսիվ երևույթները, որոնց ընթացքում որպես կանոն բոլորն էլ շատ են ուտում: Արդյունքը` ավելորդ 5-10 կիլոգրամ գարնան նախաշեմին:
Ի՞նչ անել:
- Կերեք տաք կերակուրներ: Սա այն է, ինչ պետք է: Մեկ բաժին ապուր, և օրգանիզմը կտաքանա ու էլ չի զգա լրացուցիչ էներգիայի կարիք: Իբրև ըմպելիք էլ նպատակահարմար է տաք կաթը:
- Ձեր օրգանիզմը դեռ հիշում է ամառային այն վառ օրերը, որոնց ընթացքում Դուք «խրախուսում էիք» ինքներդ Ձեզ ամենատարբեր մրգերով: Ձմռանը ևս սրանց կարիքը շատ մեծ է: Իհարկե, պետք է ուտել սեզոնային մրգեր` կիվի, բանան և այլն:
- Ձմռանը տաք հագուստների պատճառով ավելանում է քրտնարտադրությունը, ուստիև օրգանիզմն զգում է ջրի պակաս: Խորհուրդ ենք տալիս հասարակ ջուրը փոխարինել կանաչ թեյով, որը պակասեցնում է սովի զգացողությունը:
- Տաք հագնվեք: Եթե հագուստները տաք լինեն, ցուրտը չհասնի Ձեզ, ապա օրգանիզմն էլ չի զգա լրացուցիչ էներգիայի` սննդի կարիք:
- Իսկ ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար զբաղեցրեք Ձեզ հնարավոր ամեն ինչով: Մարզասրահ այցելեք, օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի հաճախ զբոսնեք:
воскресенье, 9 декабря 2012 г.
Դիետա գեղեցիկ մաշկի համար
Սխալ սննդակարգը, ինչպես նաեվ ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահումը լավ չեն անդրադառնում մեր մաշկի վրա, դրանում համակարծիք են եվ կոսմետոլոգները, եվ դիետոլոգները: Եթե Ձեզ անհանգստացնում են կորյակները, մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ամենայն հավանականությամբ սննդակարգում ինչ-որ բան այն չէ, այսինքն որոշ սննդանյութեր չափից ավել կամ պակաս եք օգտագործում: Մաշկային
խնդիրներից խուսափելու համար, հետեվեք ճիշտ սնվելու մասին մեր պարզ, բայց գործուն խորհուրդներին:Եվ այսպես, ինչ դիետա է անհրաժեշտ մեր մաշկին…
Եթե հայտնվում են կորյակներ
Կորյակային ցանը հայտնվում է նաեվ սխալ սննդակարգի հետեվանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար եվ ճարպ, ապա կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած եվ ապխտած մթերքների, ինչպես նաեվ թեյի, սուրճի չարաշահումը:Ինչ անել կորյակների դեպքում
Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաեվ ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին եվ կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած եվ աղի մթերքները, ինչպես նաեվ քաղցրավենիքները(այդ թվում նաեվ մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց եվ մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն եվ շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչեվ երկու լիտր:
Եթե մաշկը թեփոտվում է
Նկատել եք, որ մաշկը սկսել է թեփոտվել: Գուցե դուք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամբողջությամբ բացառել եք ձեր սննդակարգից ճարպ պարունակող մթերքները, եվ մաշկը վճարում է դրա համար: Օրական օգտագործելով քսան գրամից պակաս ճարպ, դուք օրգանիզմը չեք հագեցնում վիտամին A-ով, որը կանխում է վաղաժամ ծերացումը: Առանց նրա մաշկը չորանում է եվ սկսում թեփոտվել:Ինչ անել մաշկի թեփոտման դեպքում
Եթե նույնիսկ դուք դիետա եք պահում, սննդակարգում պետք է լինեն ճարպեր, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է, որով կարելի է ցողել բանջարեղենը: Բացի այդ, եվ բանջարեղենային, եվ մրգային աղցաններին ավելացրեք՝ ընկուզեղեն, ավոկադո եվ ձիթապտուղ, դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր մաշկի վրա՝ առանց քաշն ավելացնելու:
Եթե Ձեր մաշկը կարմրում է
Այտերի թեթեվ կարկրությունը խոսում է լավ առողջության մասին եվ գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ եվ ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում եվ դեմքը խիստ կարկրում է:
Ինչ անել մաշկի կարմրության դեպքում
Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ եվ շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը եվ բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Չի՞ հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաեվ գինուն:
Եթե հայտնվում են վաղաժամ կնճիռներ
Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում են վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, եվ որպես հետեվանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր(օմեգա-3), ինչպես նաեվ ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ(կամ կտավատի սերմ):
Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:
Подписаться на:
Комментарии (Atom)









