воскресенье, 9 декабря 2012 г.

Դիետա գեղեցիկ մաշկի համար


 Սխալ սննդակարգը, ինչպես նաեվ ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահումը լավ չեն անդրադառնում մեր մաշկի վրա, դրանում համակարծիք են եվ կոսմետոլոգները, եվ դիետոլոգները: Եթե Ձեզ անհանգստացնում են կորյակները, մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ամենայն հավանականությամբ սննդակարգում ինչ-որ բան այն չէ, այսինքն որոշ սննդանյութեր չափից ավել կամ պակաս եք օգտագործում: Մաշկային
խնդիրներից խուսափելու համար, հետեվեք ճիշտ սնվելու մասին մեր պարզ, բայց գործուն խորհուրդներին:
Եվ այսպես, ինչ դիետա է անհրաժեշտ մեր մաշկին…

Եթե հայտնվում են կորյակներ

Կորյակային ցանը հայտնվում է նաեվ սխալ սննդակարգի հետեվանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար եվ ճարպ, ապա  կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած եվ ապխտած մթերքների, ինչպես նաեվ թեյի, սուրճի չարաշահումը:

Ինչ անել կորյակների դեպքում

Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաեվ ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին եվ կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած եվ աղի մթերքները, ինչպես նաեվ քաղցրավենիքները(այդ թվում նաեվ մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):
Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց եվ մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն եվ շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչեվ երկու լիտր:

Եթե մաշկը թեփոտվում է

Նկատել եք, որ մաշկը սկսել է թեփոտվել: Գուցե դուք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամբողջությամբ բացառել եք ձեր սննդակարգից ճարպ պարունակող մթերքները, եվ մաշկը վճարում է դրա համար: Օրական օգտագործելով քսան գրամից պակաս ճարպ, դուք օրգանիզմը չեք հագեցնում վիտամին A-ով, որը կանխում է վաղաժամ ծերացումը: Առանց նրա մաշկը չորանում է եվ սկսում թեփոտվել:

Ինչ անել մաշկի թեփոտման դեպքում

Եթե նույնիսկ դուք դիետա եք պահում, սննդակարգում պետք է լինեն ճարպեր, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է, որով կարելի է ցողել բանջարեղենը: Բացի այդ,  եվ բանջարեղենային, եվ մրգային աղցաններին ավելացրեք՝ ընկուզեղեն, ավոկադո եվ ձիթապտուղ, դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր մաշկի վրա՝ առանց քաշն ավելացնելու:

Եթե Ձեր մաշկը կարմրում է

Այտերի թեթեվ կարկրությունը խոսում է լավ առողջության մասին եվ գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ եվ ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում եվ դեմքը խիստ կարկրում է:

Ինչ անել մաշկի կարմրության դեպքում

Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ եվ շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը եվ բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Չի՞ հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաեվ գինուն:

Եթե հայտնվում են վաղաժամ կնճիռներ

Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում  են  վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, եվ որպես հետեվանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր(օմեգա-3), ինչպես նաեվ ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ(կամ կտավատի սերմ):
Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:


Комментариев нет:

Отправить комментарий