среда, 26 декабря 2012 г.

Ջենտլմենը


Բանտում



Մաշկի ձմեռային խնամք.բնական դիմակների 7 բաղադրատոմսեր

Ձմռանը մեր մաշկի հիմնական խնդիրը ցրտահարումն է, թեփոտումը,  ինչի դեմ կարելի է պայքարել միայն ինտենսիվ խնամքով:


1.Շոկոլադե դիմակ: Խառնեք 1 /3 բաժակ կակաոն, 1 /4 բաժակ խիտ մեղրը, 2 ճաշի գդալ ավոկադոյի յուղը և 3 թեյի գդալ վարսակի փոշին, ստացվածը քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
2.Ավոկադոյի դիմակ:Այս դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այլև վզին, դեկոլտեի շրջանին ու ձեռքերին: Դրա պատրաստման համար խառնեք 2-3 կաթիլ երիցուկի յուղը, 30 գր մեղրը, 30 գր նարնջի ֆրեշը, 60 գր ավոկադոյի միջուկը: Ստացվածը քսեք անհրաժեշտ հատվածի մաշկին ու թողեք 30 րոպե:

3.Կիվիի դիմակ:Վերցրեք մեկ ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կիվիի միջուկ, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, այս ամենը լավ խառնեք, քսեք դեմքին ու թողեք 10-15 րոպե, ապա պարզապես սրբեք անձեռոցիկով:
 4.Գարեջրի դիմակ:1 /2 թեյի գդալ գարեջրին ավելացրեք մեկ ձվի սպիտակուց ու 1-2 կաթիլ նշի յուղ, քսեք դեմքին ու թողեք 20-30 րոպե:

5.Քրքումի դիմակ:Խառնեք 2 ճաշի գդալ ալյուրը, 1 թեյի գդալ քրքումը, 3 ճաշի գդալ կաթն ու 1-3 կաթիլ մեղրը: Քսեք դեմքին և 20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

6.Նարդոսի դիմակ:2 ճաշի գդալ կարմիր գինին, 1 ճաշի գդալ մեղրը, 2-3 կաթիլ նարդոսի յուղը լավ խառնեք, ստացված մասսայով դանդաղ մերսեք դեմքը, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
7.Դարչինի դիմակ: 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 /2 թեյի գդալ դարչինի ու 1 /2 թեյի գդալ մշկընկույզի հետ: Մերսող շարժումներով ստացված  մասսան քսեք դեմքի մաշկին, թողեք 10-15 րոպե, ապա գոլ ջրով լվացեք:   


Մազերի որակի վերականգնումը տաք յուղերով տնային պայմաններում


Ձմռանը մազերն ավելի չոր, թեփոտ են դառնում և ունեն հատուկ խնամքի կարիք: Մազերի խնամքը տաք յուղերով ընդգրկված է յուրաքանչյուր սալոնային խնամքի մեջ, սակայն այն կարելի է կազմակերպել նաև տանը:
Տնային պայմաններում մազերի վերականգնման համար պետք է օգտագործել բնական յուղեր: Ամենից հաճախ օգտագործվում է ձիթապտղի յուղը, բայց պետք չէ կանգ առնել ստանդարտ տարբերակի վրա: Օրինակ՝ ժոժոբի յուղը հիանալի վերականգնում է մազերի կառուցվածքը, կոկոսի յուղը ավելացնում է փայլը, գերչակի յուղը պայքարում է չորության դեմ:
Լավ արդյունքի հասնելու համար կարող եք ազատ խառնել դրանք իրար և ավելացնել ուրիշ օգտակար նյութեր' մեղր, կիտրոնի հյութ, երիցուկի թուրմ և այլն:
Վերականգնողական գործընթացը բավական հեշտ է: 10 կաթիլ յուղ լցրեք մի փոքր ջրի մեջ և դրեք տաքանալու: Համոզվեք, որ խառնուրդն այդքան էլ տաք չի ստացվել: Այնուհետև քսեք յուղը գլխամաշկին և տարածեք ամբողջ մազերի երկայնքով: Հատուկ ուշադրություն դարձրեք մազերի ծայրերին: Լողի գլխարկ դրեք կամ տոպրակով փակեք գլուխը և թողեք 1 ժամ: Այնուհետև հանեք գլխարկն ու լվացեք մազերը շամպունով: Որպեսզի արդյունքն ակնհայտ լինեն, շաբաթը մեկ անգամ կրկնեք այս գործընթացը մեկ ամսվա ընթացքում:

понедельник, 10 декабря 2012 г.

Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին.պայքար սեզոնային շատակերության դեմ

Նախ պետք է հասկանալ, որ այս սեզոնին ուտելու պահանջը բնական է, քանի որ օրգանիզմը էներգիայի կարիք է զգում ցրտին տաքանալու համար: Մյուս կողմից էլ այս անցումային սեզոնում, չգիտես ինչու, շատ տարածված են դեպրեսիվ երևույթները, որոնց ընթացքում որպես կանոն բոլորն էլ շատ են ուտում: Արդյունքը` ավելորդ 5-10 կիլոգրամ գարնան նախաշեմին:
Ի՞նչ անել:


  1. Կերեք տաք կերակուրներ: Սա այն է, ինչ պետք է: Մեկ բաժին ապուր, և օրգանիզմը կտաքանա ու էլ չի զգա լրացուցիչ էներգիայի կարիք: Իբրև ըմպելիք էլ նպատակահարմար է տաք կաթը:
  1. Ձեր օրգանիզմը դեռ հիշում է ամառային այն վառ օրերը, որոնց ընթացքում Դուք «խրախուսում էիք» ինքներդ Ձեզ ամենատարբեր մրգերով: Ձմռանը ևս սրանց կարիքը շատ մեծ է: Իհարկե, պետք է ուտել սեզոնային մրգեր` կիվի, բանան և այլն:
  1. Ձմռանը տաք հագուստների պատճառով ավելանում է քրտնարտադրությունը, ուստիև օրգանիզմն զգում է ջրի պակաս: Խորհուրդ ենք տալիս հասարակ ջուրը փոխարինել կանաչ թեյով, որը պակասեցնում է սովի զգացողությունը:
  1. Տաք հագնվեք: Եթե հագուստները տաք լինեն, ցուրտը չհասնի Ձեզ, ապա օրգանիզմն էլ չի զգա լրացուցիչ էներգիայի` սննդի կարիք:
  1. Իսկ ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար զբաղեցրեք Ձեզ հնարավոր ամեն ինչով: Մարզասրահ այցելեք, օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի հաճախ զբոսնեք:


воскресенье, 9 декабря 2012 г.

Դիետա գեղեցիկ մաշկի համար


 Սխալ սննդակարգը, ինչպես նաեվ ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահումը լավ չեն անդրադառնում մեր մաշկի վրա, դրանում համակարծիք են եվ կոսմետոլոգները, եվ դիետոլոգները: Եթե Ձեզ անհանգստացնում են կորյակները, մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ամենայն հավանականությամբ սննդակարգում ինչ-որ բան այն չէ, այսինքն որոշ սննդանյութեր չափից ավել կամ պակաս եք օգտագործում: Մաշկային
խնդիրներից խուսափելու համար, հետեվեք ճիշտ սնվելու մասին մեր պարզ, բայց գործուն խորհուրդներին:
Եվ այսպես, ինչ դիետա է անհրաժեշտ մեր մաշկին…

Եթե հայտնվում են կորյակներ

Կորյակային ցանը հայտնվում է նաեվ սխալ սննդակարգի հետեվանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար եվ ճարպ, ապա  կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած եվ ապխտած մթերքների, ինչպես նաեվ թեյի, սուրճի չարաշահումը:

Ինչ անել կորյակների դեպքում

Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաեվ ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին եվ կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած եվ աղի մթերքները, ինչպես նաեվ քաղցրավենիքները(այդ թվում նաեվ մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):
Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց եվ մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն եվ շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչեվ երկու լիտր:

Եթե մաշկը թեփոտվում է

Նկատել եք, որ մաշկը սկսել է թեփոտվել: Գուցե դուք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամբողջությամբ բացառել եք ձեր սննդակարգից ճարպ պարունակող մթերքները, եվ մաշկը վճարում է դրա համար: Օրական օգտագործելով քսան գրամից պակաս ճարպ, դուք օրգանիզմը չեք հագեցնում վիտամին A-ով, որը կանխում է վաղաժամ ծերացումը: Առանց նրա մաշկը չորանում է եվ սկսում թեփոտվել:

Ինչ անել մաշկի թեփոտման դեպքում

Եթե նույնիսկ դուք դիետա եք պահում, սննդակարգում պետք է լինեն ճարպեր, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է, որով կարելի է ցողել բանջարեղենը: Բացի այդ,  եվ բանջարեղենային, եվ մրգային աղցաններին ավելացրեք՝ ընկուզեղեն, ավոկադո եվ ձիթապտուղ, դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր մաշկի վրա՝ առանց քաշն ավելացնելու:

Եթե Ձեր մաշկը կարմրում է

Այտերի թեթեվ կարկրությունը խոսում է լավ առողջության մասին եվ գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ եվ ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում եվ դեմքը խիստ կարկրում է:

Ինչ անել մաշկի կարմրության դեպքում

Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ եվ շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը եվ բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Չի՞ հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաեվ գինուն:

Եթե հայտնվում են վաղաժամ կնճիռներ

Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում  են  վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, եվ որպես հետեվանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր(օմեգա-3), ինչպես նաեվ ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ(կամ կտավատի սերմ):
Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:


пятница, 30 ноября 2012 г.

Ռոզացեա (վարդագույն կորյակներ)


Ռոզացեան (վարդագույն կորյակներ) բավական հազվագյուտ հիվանդություն է, բնութագրվում է մաշկի կարմրությամբ, թմբիկների, թարախաբշտերի առաջացմամբ: 50% դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Ամենից հաճախ այս հիվանդությամբ տառապում են կանայք` դաշտանադադարի շրջանում: Կա տեսակետ, ըստ որի, գենետիկառանձնահատկությունների հետ կապված, ռոզացեային ավելի հակված են հյուսիսային ազգերը: Այսպիսով կարելի է եզրակացություն անել, որ եթե դուք կապուտաչյա եք, ունեք բաց մաշկ եվ շեկ մազեր, ապա դուք ավելի մեծ հակում  ունեք վարդագույն կորյակների առաջացման հանդեպ:

Ռոզացեայի առաջացման պատճառները

Ռոզացեայի առաջացման պատճառները մինչեվ վերջ չեն բացահայտվել: Հիվանդությունը կարող է զարգանալ դեմքի անոթների գերզգայունության հետեվանքով: Մեկ այլ տեսության համաձայն ռոզացեայի պատճառ կարող է դառնալ ստամոքսի բորբոքումը, որն առաջանում է Helicobacter pilori-ի ազդեցությամբ: Որոշ դեղորայքներ եվս կարող են նպաստել հիվանդության առաջացմանը: Դա այսպես կոչված դեղորայքային ռոզացեան է:
Գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք նպաստում են ռոզացեայի առաջացմանն ու զարգացմանը
-գաստրիտ
-էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարումներ
-դիաբետ
-իմուն համակարգի խանգարումներ
Հիվանդության ընթացքը կարող է սրվել տաք կամ սառը ջերմաստիճանի պայմաններում, կծու կերակուրներից, արեվի ուլտրամանուշակագույն ճառագայթների  ավելցուկից, սթրեսային իրավիճակներից:

Ռոզացեայի ախտանշանները(սիմպտոմները)

- կայուն կարմրություն ճակատի, քթի, կզակի եվ այտերի շրջանում: Երբեմն կարմրությունը կարող է տարածվել մեջքի եվ կրծքի շրջանում:
-վարդագույն թմբիկներ՝ հիվանդության սկզբում, որոնք հետագայում վերափոխվում են կորյակների եվ թարախաբշտիկների:
-մաշկի կարմրած հատվածները կոշտանում են՝ վկայելով բացթողի վիճակի մասին:
-դեմքի անոթները լայնանում են, առաջացնելով տեսանելի անոթային ցանց:
-որոշ դեպքերում հիվանդությունն ախտահարում է աչքերը: Հիվանդը զգում է աչքերի ծակծկոց, չորություն եվ արցունքահոսություն:
-երբեմն դիտվում է մաշկի քոր եվ այրոց:
Ռոզացեայի վաղ նշաններից է մաշկի հաճախակի կարմրելը՝ հատկապես  ալկոհոլի կամ տաք, կծու ճաշատեսակների ընդունումից հետո:  Դեմքի եվ մազերի խնամքի միջոցներից առաջացող հանկարծակի կարմրությունը եվս ահազանգում է ռոզացեայի մասին:
Ժամանակին արված ախտորոշումը կարող է կանխել հիվանդության զարգացումը, բայց ռոզացեայի բացարձակ բուժում դեռեվս գոյություն չունի:

Ռոզացեայի բուժումը

Ռոզացեայի բուժման համար օգտագործվում են՝ իխթիոլի, մետրոնիդազոլի կամ նաֆթալանի հումքի վրա պատրաստված կրեմներ եվ քսուքներ, ինչպես նաեվ  դեղաբույսերի թուրմերից պատրաստված լոսյոններ: Կրեմներն ու քսուկները սպանում են միկրոօրգանիզմներին, իսկ թուրմերը հանում են մաշկի ախտահարված հատվածների բորբոքումն ու կարմրությունը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է բուժում նշանակել՝ հակաբիոտիկներով:
Դրանց դիմում են հատկապես բարդացած դեպքերում:
Բուժման ժամանակակից մեթոդներից խորհուրդ է տրվում էլեկտրոկոագուլյացիայի մեթոդը, լազերոթերապիան կամ հեղուկ ազոտի օգտագործումը: Կոսմետոոլոգիական սրահներում հաջողությամբ օգտագործվում է պիլինգը:
Այսպիսով, ռոզացեայի բուժումը կարող է լինել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր: Իսկ թե բուժման որ մեթոդն օգտագործել, որոշում է բժիշկը՝ անհատական խորհրդատվության ընթացքում:


Դանդաղ սնվելն օգտակար է


Առօրյա վազքի մեջ շատերս ընտրում ենք ոտքի վրա արագ սնվելու տարբերակը: «Արագ սնունդ» տերմինն այսօր դարձել է վնասակար ուտելիքի եվ ոտքի վրա անառողջ սնվելու հոմանիշ: Ի տարբերություն դրա գոյություն ունի դանդաղ սնուցում, որի գաղափարը հիմնված է հինգ հիմնական սկզբունքների վրա:

Դանդաղ սնվելու սկզբունքները

-Առաջին. սնունդը պետք է լինի համեղ եվ հաճույք պատճառի:
-Երկրորդ. սննդամթերքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր եվ ցանկալի է՝  տեղական ծագման: Ապացուցված է, որ մենք գենետիկորեն հակված ենք լավ մարսելու տեղական սննդամթերքը:
-Երրորդ. պետք է ընդունել այնպիսի սննդամթերք, որը ենթարկվել է մինիմալ քիմիական եվ ջերմային մշակման:
-Չորրորդ եվ հինգերորդ սկզբունքները միասին են գործում.  ուտել պետք է դանդաղ, չափավոր եվ դրական էմոցիաներով: Ճաշի ընթացքում պետք չէ քննարկել ընտանեկան բյուջեն, երեխայի գնահատականները կամ քաղաքականությունը:

Դանդաղ սնվելու պատճառները

Դանդաղ սնվելու ամենատեսանելի արդյունքը՝ ընդունվող սննդի ծավալի քչացումն է: Դրան հաջորդում է քաշի նվազումը եվ առողջական վիճակի լավացումը, ներառյալ՝ զարկերակային ճնշման իջեցումը եվ արթրիտի կանխարգելումը: Դանդաղ սնվելու հիմնական պատճառներն են.
1. Ախորժակի նվազումը. դանդաղ ուտելիս ախորժակն աստիճանաբար  նվազում է: ՈՒղեղին պետք է տասնհինգ-քսան րոպե, որպեսզի այն սկսի ազդանշաններ տալ այն մասին, որ դուք արդեն կուշտ եք: Որոշ ժամանակ է անհրաժեշտ՝ ձեզ կուշտ զգալու համար, այնպես որ ժամանակ տվեք ձեր մարմնին: Երբ դուք արագ եք ուտում, հասցնում եք չափազանց շատ կուլ տալ մինչեվ այն պահը, երբ զգում եք,  որ «բավական»-ի սահմանը վաղուց անցել եք:
2. Քաշի հսկողություն. սննդի ընդունման արագությամբ է բացատրվում հանրահայտ «ֆրանսիական պարադոքսը»՝ ԱՄՆ-ի համեմատությամբ սրտանոթային հիվանդությունների հարաբերական ցածր տոկոսը ֆրանսիայում, չնայած, որ այստեղ ավելի շատ են օգտագործում բարձր կալորիականությամբ սննդամթերք:Ուսումնասիրությունների ընթացքում ապացուցվել է, որ անմիջական կապ գոյություն ունի սննդամթերքի ընդունման արագության եվ մարմնի քաշի միջեվ:
3. Մարսողության լավացում. հայտնի է, որ մարսողությունը սկսվում է բերանում, որտեղ թուքը խառնվում է սննդի հետ եվ տրոհում է այն առանձին տարրերի, որոնք օրգանիզմը կարող է յուրացնել՝ ստանալով էներգիա: Եթե դուք լավ եք ծամում սնունդը, ապա մարսողությունն իրականանում է լիարժեք եվ անխափան: Այլ կերպ ասած, որքան դանդաղ եք դուք ուտում, այնքան ավելի արագ եվ որակով է տեղի ունենում սննդի մարսման գործընթացը:
4. Վայելեք ձեր ընդունած սննդի համը. երբ դուք դանդաղ եք ուտում, սկսում եք իրականում զգալ սննդի համը: Միայն լավ ծամելիս կարող եք զանազանել տարբեր մթերքների համերը, կառուցվածքն ու հոտերը: Ձեր սնունդը դառնում է ավելի հետաքրքիր:  Վերադառնալով ֆրանսիական փորձին, նշենք, որ նրանց խոհանոցը ավելի մեծ նշանակություն է տալիս սննդից ստացած տպավորությանը, քան նրա առողջարար ազդեցությանը:
5. Քանակն ընդդեմ որակի. արագ կուլ տալու սիրահարներն ավելի հակված են մեծ քանակությամբ անորակ, քան քիչ քանակությամբ որակյալ սննդամթերքի օգտագործմանը: Հնարավոր է դուք զրկում եք ձեզ որոշ մթերքներից` գնի պատճառով: Եթե ձեռք բերեք այդ մթերքները մի քանի անգամ ավելի քիչ քանակությամբ, ապա նույն  ծախսի պայմաններում դուք ավելի քիչ կուտեք,  բայց դա կլինի ավելի համով,  որակով եվ  հաճույքով:
Կարող եք պարզապես սննդի վրա կատարվող ծախսերի լիմիտ սահմանել (իհարկե՝ ոչ ի վնաս առողջությանը), հիշելով, որ փողը ձեզ պետք է նաեվ այլ կարեվոր բաների վրա ծախսելու՝ ինչ-որ տեղ գնալու կամ  ինչ-որ պետքական բան գնելու համար: Եվ այս դեպքում սահմանված բյուջեի շրջանակներում դուք ունեք ընտրության հնարավորություն՝ գնել մեծ քանակությամբ անորակ, թե քիչ քանակությամբ որակյալ սննդամթերք:
Եվ մի մոռացեք, եթե դուք ունեք լավ ախորժակ, ուրախացեք. դուք ունեք առողջ մարսողական համակարգ եվ ընդհանուր առմամբ առողջության ահռելի պոտենցիալ, որը բնորոշ է ուժեղ մարդկանց: Մնում է միայն այդ պոտենցիալն օգտագործել ճիշտ նպատակով եվ չսպանել այն մարսողության համակարգի մասին շուրջօրյա հոգսերով:
Եղեք առողջ եվ սլացիկ:

воскресенье, 25 ноября 2012 г.

«Բալետի պարուհու դիետա».խիստ և արդյունավետ


Բալետի պարուհիներն իրենց սլացիկ ու թեթև կազմվածքով բոլոր ժամանակներում եղել ու մնում են գեղեցկության չափանիշ: Իհարկե, կատարելության հասնում են նրանք ոչ միայն դիետաների, այլև անընդմեջ պարապմունքների ու վարժությունների շնորհիվ, բայց անհերքելի է, որ դիետաները խաղում են իրենց որոշակի դերը:

Այսօր Ձեզ ենք ներկայացնում այն ճաշացանկը, որին հաճախ հետևում են բալետի պարուհիները:

Առաջին նախաճաշ – 1/3 տուփ կաթնաշոռ և 1%-3% տաք կաթ կամ կեֆիր:
Երկրորդ նախաճաշ – մեկ բաժակ սուրճ, մի կտոր հաց ու կարագ, մեկ թեյի գդալ մեղր:
Առաջին ճաշ – Եփած բրնձի մեկ գդալ, մեկ բաժակ արգանակ, մինչև 150 գր քաշով մսի մեկ կտոր:
Երկրորդ ճաշ – մեկ նարինջ կամ խնձոր:
Ընթրիք – Մեկ բաժակ տաք կաթ կամ կեֆիր մեկ թեյի գդալ մեղրո

среда, 21 ноября 2012 г.

Նորաոճ ապաչանջան` հաշված րոպեների ընթացքում

Վերցրեք մի բարակ ժապավեն ու 20-25 հատ գնդաձև հուլունքներ: Գույները կարող եք ընտրել, ինչպիսին ցանկանաք: Մեր օրինակում նախապատվությունը տրված է դասական սևին ու սպիտակին:

Սոդան` որպես կոսմետիկ միջոց.ինչպես օգտագործել

Թերևս ոչ մեկին չես զարմացնի սոդայի' խոհանոցում կատարած հրաշագործություններով: Իսկ ինչպիսի՞ կոսմետիկ միջոց կարող է լինել սոդան: Պարզվում է, որ կերակրի սոդան հիանալ օգնում է դեմքի, ատամների և մարմնի խնամքի հարցերում:
Սովորական սոդայաջուրը օգնում է հետևել նաև որոշ պարագաների մաքրությունը: Կարող եք սոդայաջրով լվանալ Ձեր սանրերը, խոզանակները:
Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:
Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք' լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:
Սովորական շամպունի մեջ ավելացնելով սոդա՝ դուք հեշտությամբ կհեռացնեք մազերի վրայից յուղը և կոսմետիկ միջոցները: Սոդայի և շամպունի խառնուրդը' 1:4 հարաբերակցությամբ, մազերն ավելի փափուկ և փայլուն կդարձնի: Այսպիսի լուծույթը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի գույնի վրա:

Սկսենք դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռչածությունից, մեզ պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք բամբակն ու դնում աչքերին: Թողեք մի քանի րոպե այդպես:
Իսկ պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: : Այսպիսի սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:
Սոդայի լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և թողեք 30 րոպե:
Շաբաթական մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:
Իսկ հիմա սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա, ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:
Սոդան կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:
Բացի դրանից սոդան օգնում է հեռացնել նաև տհաճ հոտը: Սոդան ոչնչացնում է բակտերիաները, որոնց պատճառով էլ բերանում կամ մարմնցի վատ հոտ է արտազատվում: Այս խնդիրներին վերջնական լուծում կտա սոդան, եթե ամեն օր 2 անգամ սոդայաջրով ողողումներ կատարեք կամ լվանաք թևատակերն ու ոտքերը:


суббота, 10 ноября 2012 г.

Գույների հոգեբանություն



Կարմիր - պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու հաճախականությունը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:
Կապույտ - մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:

Սև - խորհրդանշում է հեղինակություն և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնարավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:

Կանաչ - այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:

Դեղին - գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն , որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասցոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը` ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:

Վարդագույն - վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:

Մանուշակագուն - այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:

Սպիտակ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում:

Շագանակագույն - բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն:

Նարնջագույն - սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:

воскресенье, 4 ноября 2012 г.

Շուրթերի փայլ.առողջ և գրավիչ տեսք


Շուրթերի մաշկը կորցնում է խոնավությունը 3 անգամ ավելի արագ, քան դեմքի մաշկը։ Բացի այդ, շուրթերը պարունակում են շատ քիչ քանակությամբ ճարպ և քրտինք արտադրող գեղձեր և չեն արտադրում բնական խոնավացնող միջոցներ, ինչպես դեմքի մաշկն է արտադրում։ Որպես կանոն, շուրթերը ճաքում են, եթե չենք խնամում։ Հումեկտանտներն ու մաշկի առողջ կառուցվածքը օգնում են վերականգնել շուրթերի առողջ տեսքը, խոնավությունը և գեղեցկությունը։ Mary Kay® NouriShine Plus™ շուրթերի փայլը հագեցած է այնպիսի բաղադրիչներով, որոնք ապահովում են շուրթերի խոնավության մակարդակը և փափկությունը։
Ալոեի տերևի էքստրակտը (NouriShine Plus™ շուրթերի փայլի հիմնական բաղադրիչներից մեկը) բուսական էքստրակտ է։ Այն օգտագործում են դեռևս վաղ ժամանակներից։ Անգամ վարկած կա, որ այն Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքներից մեկն է։
• Պահպանում է գույնի հարստությունը երկար ժամանակ։
• Պարունակում է վանիլի թեթև համային հավելում։
• Ներկայացված է գույների հարուստ ընտրանիով։
• Հեշտ է քսվում ապլիկատորի օգնությամբ։
• Պարունակում է 80% խոնավացնող և խնամող բաղադրիչներ։
• Օգնում է կանխել շուրթերի ճաքճքվածությունը և չորությունը։
• Պաշտպանում է շուրթերը արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից:
Միջոցը կարող է օգտագործվել զգայուն մաշկ ունեցող կանանց կողմից, չի պարունակում արհեստկան բուրմունքային նյութեր, անցել է կլինիկական փորձարկումներ և չի առաջացնում գրգռվածություն, ալերգիա: Անցել է մաշկաբանական հսկողություն:
Հակաօքսիդանտներով հագեցած համալիր՝ հարուստ վիտամին E–ով, որն ունի մաշկը հարթեցնող և հանգստացնող առավելություններ, վիտամին C, որն արտադրում է կոլագեն և նվազեցնում է շուրթերի կնճիռները։

четверг, 1 ноября 2012 г.

Ինչպես դառնալ գեղեցիկ և բարձրացնել սեփական ինքնագնահատականը

Բոլորս էլ գիտենք, որ արտաքին տեսն ամենակարևորը չէ մարդու մեջ և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները: ՈՒղղակի անհրաժեշտ է փոխել ինչ որ մի բան մեր մեջ, նայել մեզ կողքից: Յուրաքանչյուրս էլ ուզում ենք գեղեցիկ լինել: Նույնիսկ փոքր ժամանակ մենք կարդում էինք հեքիաթներ, որոնց գխավոր հերոսները պարտադիր գեղեցիկ էին:
Թվում է, թե կանայք ավելի խստապահանջ են գեղեոցկության հարվում, սակայն իրականում առավել խստապահանջ են տղամարդիկ: Գեղեցկութունը չի կորցնում նշանակությունը տղամարդու համար նույնիսկ ամուսնանալուց հետո և ծերանալիս:
Գեղեցկության գաղտնիքներն այդքան էլ պարզ չեն. անհնար է միանգամից փոխվել: Սակայն եթե ցուցաբերես համբերություն, կարող ես հասնել որոշակի արդյունքների:
Ներկայացնենք քեզ 5 պարզ խորհուրդներ, որոնք քեզ կօգնեն գեղեցկանալ և բարձրացնել քո ինքնագնահատականը.
Առաջին հերթին սովորիր սիրել ինքդ քեզ և համարձակորեն նայել հայելու մեջ: Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են նայում իրենց հայելու մեջ: Ինչքան շատ դուք փորձեք անել դա, այնքան ավելի շատ կսկսես դուր գալ ինքնդ քեզ` նշելով նաև, թե ինչն է քեզ դուր գալիս և որոնք են քո թերությունները: Իսկ իմանալով սեփական թերությունները կարող եք ավելի հեշտ դրանք վերացնել: Սակայն կարևոր է, որ ձեր ընդհանուր գնահատականը լինի դրական:
Պետք է սովորես հոգալ քո մասին: Դա ներառում է գրեթե ամեն ինչ` սկսած դեմքի և մարմնի մաշկի խնամքից և վերջացրած նոր շորեր և կոշիկներ գնելով: Այս ամենը քեզ լցնում է որոշակի դրական էմոցիաներով և թույլ է տալիս ցրվել առօրյա հոգսերից: Եվ նշանակություն չունի, թե դու ինչպես դա կիրականացնեք` կայցելես գեղեցկության սրահ, թե ինքնուրույն կիրականացնես կոսմետիկ պրոցեդուրաներ: Կարևորն այն է, որ այդ ամենը քեզ համար լինի հաճելի:
Սովորիր հաճոյախոսություններ (կոմպլիմենտ) լսելուն: Դա անելն այդքան էլ հեշտ չէ, քան թվում է առաջին հայացքից: Շատերս, լսելով հաճոյանքի խոսքեր, սկսում ենք ամաչել և նույնիսկ հերքել դրանք: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել: Լսելով հաճոյախոսություն, կապ չունի տղամարդու, թե կնոջ կողմից, անպայման շնորհակալություն հայտնիր նրան և որպես պատասխան նույնպես ինչ-որ հաճելի բան ասա: Դրանով դու ոչ միայն կբարձրացնես սեփական ինքնագնահատականը, այլև կուրախացնեք զրուցակցիդ: Պետք է սովորել հաճելի բառերն ընդհունել հեշտությամբ, որպես ուրախալի լուր և սովորել պատասխանել դրանց:
Պետք է կողքից նայես քեզ վրա: Դա հեշտությամբ կարելի է անել նկարների միջոցով: Լուսանկարը, ինչպես և հայելին, արտացոլում է քո արտաքինը, բայց նկարները կարող են ցույց տալ, թե ինչպիսին ես դու իրականում: Իսկ ավելի լավ է ինքդ քեզ տեսախցիկով նկարահանես:
Եվ վերջապես պետք է սովորես շատ շփվել: Ինքնագնահատականն ինքն իրեն չի կարող բարձրանալ, այն ապահովվում է շփուման միջոցով: Ինքնավստահ մարդիկ ունենում են շատ ընկերներ և՜ տղամարդկանց, և՜ կանանց շրջանում: Շփումը մեզ դարձնում է ավելի գրավիչ և այն պետք չէ անուշադրության մատնել:

Հետաքրքրասերների համար

1. Յուրաքանչյուր մեկ րոպեում երկրի վրա ոչնչանում է շուրջ 20 հա անտառ:
2. Շառլ դը Գոլը Ֆրանսիայի մասին խոսելիս ասել է ՙԻնչպես կարող ենք կառավարել մի երկիր, որտեղ 246 տեսակ պանիր է պատրաստվում՚
3. Լուցկու գյուտը պատկանում է անգլիացի քիմիկոս Ջոն Վոկրին: Նա իր գյուտի համար կառավարությունից արտոնագիր չպահանջեց, ասելով, որ դա ժողովրդի համար է:
4. Թափառող կրակը բնության մեջ հանդիպող հազվագյուտ երևույթ է: Այն այրվող գազ է, որ առաջանում է խոնավ տեղերում, հողի ընդերքում: Եթե գազը շատ է, ապա մեծ քանակի թույն է արտազատում իրենից: Թափառող կրակի ետևից գնացող մարդը չի կարող նրան հասնել, քանզի նրա աննշան շարժումից շարժվում է նաև օդը և թեթև գազերով այրվող կրակը շարունակ ՙփախչում՚ է: Այս զարմանալի կրակը առաջանում է երկրի խորքերում, ուր շատ են բույսերի մնացորդներ և մարդկային, կենդանական ոսկորներ: Թափառող կրակներ ավելի հաճախ հանդիպում են մեծ գերեզմանոցներում:

Խրոնիկ հոգնածություն.ինչպես ազատվել

 Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա: Մասնավորապես ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը:
Շրջակա միջավայրի փոփոխում
Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները:  Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ: Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների:  Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից:
Քնի ճիշտ  ռեժիմ
Մանրամասն հետևեք Ձեր քնելու ռեժիմին: Սովորեցրեք Ձեզ քնել 23.00-ից շուտ, իսկ լավագույն տարբերակն ավելի շուտ պառկելն ու քնելուց առաջ մի փոքր ընթերցանությամբ զբաղվելն է:
Զարթուցիչը դրեք 15 րոպե շուտ, որպեսզի արթնանալուն պես վեր չթռչեք անկողնուց, այլ կարողանաք մի փոքր պառկել, օրգանիզմը արթնացնել անկողնում:

Սպորտային ծանրաբեռնվածություն
Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան: Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը: Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին:

среда, 31 октября 2012 г.

Վազելինը սուպերմոդել Տայրա Բենքսի գեղեցկության գաղտնիքն է


 38-ամյա սուպերմոդել Տայրա Բենքսը կիսվել է գեղեցկության իր գաղտնիքով: Պարզվում է' այն բավական պարզ է:
Աստղը խոստովանում է. «Երեկոյան ես վազելին եմ քսում գրեթե ողջ մարմնիս' աչքերիս տակ, միմիկայի կնճիռներին, շուրթերիս, ձեռքերիս, ծնկներիս, կրունկներիս… Երդվում եմ, որ ասածս իրականություն է: Փորձեք և կհամոզվեք, որ վազելինը մաշկին հաղորդում է փայլ ու հարթություն»:

вторник, 30 октября 2012 г.

Նիհարելու համար սնվեք օրական 9 անգամ


Վաղուց էր հայտնի, որ նիհարելու համար առավել նպատակահարմար է ուտել հաճախ, բայց քիչ, քան ուտել մեկ անգամ, բայց այնքան, որ շարժվել էլ հնարավոր չլինի: Այժմ արդեն հայտնի է, թե ավելի կոնկրետ քանի անգամ է պետք սնվել նիհարելու համար: Բրիտանացի դիետոլոգները կարծում են, որ սնվելու լավագույն քանակը օրը 9 անգամն է: Նրանց կարծիքով, փոքր չափաքանակներով 9-անգամյա սնունդը կկարգավորի ճնշումը և կնվազեցնի խոլեստերինի քանակությունն օրգանիզմում:
Լոնդոնում գիտնականների մի խումբ փորձ է կատարել, որին մասնակցել են շուրջ 2000 մարդ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից ու ԱՄՆ-ից: Պարզվել է, որ նրաք, ովքեր օրվա ընթացքում ուտում են 6 անգամից պակաս, ավելի գեր են, քան 6 անգամից ավել՝ փոքր քանակություններով սնվողները:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել բացատրել այս երևույթը, բայց նրանք վստահ են, որ հաճախակի սնվելը նպաստում է օրգանիզմի կենսագործունեության լավացմանն ու նիհարելուն:

понедельник, 29 октября 2012 г.

Կորյակավոր մաշկի խնամք.արդյունավետ միջոցներ

Մաշկի հետ կապված դժգոհությունների առաջին հորիզոնականներից չեն իջնում կորյակներին, ցաներին, պզուկներին առնչվող խնդիրները: Դա այն է, ինչը միանգամից կարող է փչացնել ցանկացած կնոջ տրամադրություն եւ ստիպել մտածել պայքարի արդյունավետ միջոցների համար:

 Գոյություն ունեն տարբեր, ինչպես նաև սխալ պատկերացումներ կորյակավոր ցանի և պզուկների առաջացման պատճառների մասին։ Հասկանալով իրական պատճառները և առանձնացնելով դրանք սխալ ենթադրություններից՝ դուք կկարողանք վերահսկել կորյակների առաջացումը։ Բացի այդ, կստանաք պատասխաններ այն հարցերին, որոնք հաճախ տալիս են կարյակավոր մաշկի խնդիր ունեցողները։ 
Կորյակների առաջացման հիմնական պատճառն այն է, որ մաշկի ճարպը արտադրվում է ճարպային գեղձերում, որոնք գտնվում են մաշկի մակերևույթի տակ, հետագայում այն դուրս է թափանցում ծակոտիներից և տարածվում մաշկի վրա։  Սակայն կորյակավոր ցանի դեպքում մաշկի մեռած բջիջները, որոնք պետք է հեռացվեն, կուտակվում են ծակոտիներում՝ փակելով ճարպի դուրս գալու ճանապարհը․ այն մնում է ներսում։ Կորյակավոր ցանի զարգացման հետևանքով առաջանում է գրգռվածություն, քանի որ մաշկը փորձում է ինքն իրեն մաքրել։ 
 Այսպիսով, կորյակավոր ցանը առաջանում է, երբ մաշկի ծակոտիները փակվում են՝ պահելով ճարպը ներսում։ Աստիճանաբար, մաշկը շարունակում է ճարպ արտադրել, այս ճարպային խցանը աճում է, և դրա հետ մեկտեղ տեղի է ունենում այսպես կոչված պրոպիոնային մանրէների բուռն աճ  (մանրէներ են, որոնք ապրում են մաշկի վրա և ճարպային գեղձերում), որի հետևանքով առաջանում է ցան։ Այսպես առաջանում են պզուկները, կորյակները և սպիտակ կորյակները։ 
Կորյակներով հիմնականում տառապում են երիտասարդները։

воскресенье, 28 октября 2012 г.

Ինչպես արագ երկարեցնել եղունգները

Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:


Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:
Ստեղծեք հարմար ձեւ Ձեր եղունգների համար: Ճիշտ և հարմար ձև ունեցող եղունգները անհարմարություն չեն ստեղծում իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:
Խոնավացրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների: Խոնավեցման համար կարելի է օգտագործել տարբեր կրեմներ, նաև բնական յուղեր:
Եղունգների աճի համար հատուկ լաքեր օգտագործեք: Հատուկ լաքի օգտագործումը ամենահեշտ գործընթացներից մեկն է: Դրանք անգույն լաքեր են, որոնք նպաստում եղունգների արագ աճին:
Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:
Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:
1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:
2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:
3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:
4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշերը:
Շատ նրբահամ և հեշտ պատրաստվող աղանդեր է: Պատրաստելը Ձեզնից կխլի մոտավորապես 5 րոպե:


Հարկավոր է'
4 ճ/գ ալյուր,
4 ճ/գ շաքարի փոշի,
2 ճ/գ կակաոյի փոշի,
1 ձու,
3 ճ/գ կաթ,
3 ճ/գ բուսական անհոտ յուղ,
1/3 թ/գ սոդա,
200 գ կաթնաշոռ,
200 գ յոգուրտ,
100 գ մուրաբա:
Ըստ Ձեր ճաշակի ' մրգեր, հատապտուղներ, ընկույզ կամ շոկոլադ:
Սկսում ենք կեքսի պատրաստումը: Վերցնում եք մի բաժակ, ցանկալի կլինի հրակայուն պլաստմասե, որ դնեք ջեռոցը: Բաժակի մեջ լցնում եք ալյուր, շաքարավազ, կակաո և սոդա: Խառնում իրար: Այդ փոշի զանգվածի վրա ավելացնում եք նաև ձուն, հարում, հետո լցնում նաև կաթը և բուսական յուղը: Մի լավ խառնում եք, ստացվում է պինդ խմոր: Լավ կլինի, եթե Ձեր ստացած զանգվածը բաժակի կամ ամանի տակ բարակ շերտ լինի, քանի որ խմորը շատ է բարձրանում թխվելու ժամանակ:


Դնում եք ջեռոցում մաքսիմալ ջերմաստիճանի տակ 3 րոպե: Այդ ընթացքում խմորը գլխարկի նման բարձրանում է:

Մինչ կանցնեն այդ երեք րոպեները, հարում եք կաթնաշոռն ու յոգուրտը: Այնուհետև ջեռոցից հանում եք արդեն թխված զանգվածը, թողնում՝ մի քիչ հովանա: Այդ ընթացքում բարձրությունը կարող է մի քիչ նստել, մի անհանգստացեք:
Կեքսը հովանալուց հետո բաժակը շրջում եք ափսեի մեջ, և այն հեշտությամբ առանձնանում է կաղապարից: Ահա, թե ինչու է հարկավոր պլաստմասե կաղապար:

Հենց այսպես թխված վիճակում էլ կարող եք վրան ցանել շաքարի փոշի և ուտել կամ պատել կրեմով՝ նոր: Բայց կա նաև շատ ավելի օրիգինալ տարբերակ: Կտրատում եք կեքսը խորանարդիկների: Մատուցվող բաժակի կամ ափսեի հատակին լցնում եք հարված յոգուրտը կաթնաշոռի հետ և վրան դնում 3 հատ խորանարդիկ:
 Այնուհետև մի շերտ ավելացնում ենք նաև մուրաբա ու այսպես հերթականությամբ իրար հետևից դասավորում ենք մնացած խորանարդիկները: Գեղեցիկ դիզայնը կատարյալ դարձնելու համար կարող եք շոկոլադի քերուկներ, ընկույզ ցանել վրան կամ պարզապես մրգային համ ավելացնել:

суббота, 27 октября 2012 г.

Տրամաբանական հարցեր

1.Հորդառատ անձրև էր տեղում և փողոցով քայլող մարդը ամբողջությամբ թրջվեց:Տուն եկավ ամբողջովին թայց նրա գլխի և ոչ մի մազ չեր թրջվել:Ինչու՞։
2.Ի՞նչ կստացվի մեկ մետրանոց օձից և ոզնուց։
3.Ո՞րն է ամենաբարձր ջրվեժը:

Ինչ է պատահել


Որպեսզի հասկանաք նկարի բօվանդակությունը ամբողջությամբ նայեք բոլոր նկարներն ու պարզ կլինի,թե ինչի համար է խնձորն ու արյունը և ընդհանրապես ինչ իմաստ ունի այս նկարը..............