Մաշկի հետ կապված դժգոհությունների առաջին հորիզոնականներից չեն իջնում կորյակներին, ցաներին, պզուկներին առնչվող խնդիրները: Դա այն է, ինչը միանգամից կարող է փչացնել ցանկացած կնոջ տրամադրություն եւ ստիպել մտածել պայքարի արդյունավետ միջոցների համար:
Գոյություն ունեն տարբեր, ինչպես նաև սխալ պատկերացումներ կորյակավոր ցանի և պզուկների առաջացման պատճառների մասին։ Հասկանալով իրական պատճառները և առանձնացնելով դրանք սխալ ենթադրություններից՝ դուք կկարողանք վերահսկել կորյակների առաջացումը։ Բացի այդ, կստանաք պատասխաններ այն հարցերին, որոնք հաճախ տալիս են կարյակավոր մաշկի խնդիր ունեցողները։
Կորյակների առաջացման հիմնական պատճառն այն է, որ մաշկի ճարպը արտադրվում է ճարպային գեղձերում, որոնք գտնվում են մաշկի մակերևույթի տակ, հետագայում այն դուրս է թափանցում ծակոտիներից և տարածվում մաշկի վրա։ Սակայն կորյակավոր ցանի դեպքում մաշկի մեռած բջիջները, որոնք պետք է հեռացվեն, կուտակվում են ծակոտիներում՝ փակելով ճարպի դուրս գալու ճանապարհը․ այն մնում է ներսում։ Կորյակավոր ցանի զարգացման հետևանքով առաջանում է գրգռվածություն, քանի որ մաշկը փորձում է ինքն իրեն մաքրել։
Այսպիսով, կորյակավոր ցանը առաջանում է, երբ մաշկի ծակոտիները փակվում են՝ պահելով ճարպը ներսում։ Աստիճանաբար, մաշկը շարունակում է ճարպ արտադրել, այս ճարպային խցանը աճում է, և դրա հետ մեկտեղ տեղի է ունենում այսպես կոչված պրոպիոնային մանրէների բուռն աճ (մանրէներ են, որոնք ապրում են մաշկի վրա և ճարպային գեղձերում), որի հետևանքով առաջանում է ցան։ Այսպես առաջանում են պզուկները, կորյակները և սպիտակ կորյակները։
Կորյակներով հիմնականում տառապում են երիտասարդները։

Комментариев нет:
Отправить комментарий