понедельник, 22 апреля 2013 г.

Ֆրանսիական պոնչիկներ


Ֆրանսիական պոնչիկները Ֆրանսիայում անվանում են bugnes և ունեն զավեշտալի հանգույցների տեսք:
Անհրաժեշտ բաղադրիչներն են. 500գրամ ալյուր, 18 գրամ թարմ թթխմոր, 50 գրամ շաքարավազ, 10 գրամ աղ, 5 ձու, 75 գրամ ջուր և 200 գրամ կարագ:
Պատրաստում
1. Ափսեի մեջ լցնել ալյուրը, աղը, շաքարավազը, թթխմորը (թթխմորը և աղը պետք ափսեում առանձնացված լինեն), ձուն և ջուրը: Կարագը կտրատել փոքրիկ քառակուսիներով և դնել սառնարանը:
2. Խառնել հարիչով մինչև ալյուրի հետքը չմնա:
3. Կարագը բաժանել 3 բաժնի և հերթականությամբ լցնել ու հարել խմորի հետ մինչև կարագը ամբողջովին կհարվի: Եթե հարիչը դժվարանում է աշխատել, ապա շարունակեք հարել ձեռքով:
4. Ծածկել և տեղավորել 2 ժամ սառնարանում:
5. Խմորը բաժանել 2 մասի (այն մասը, որը դեռ չի օգտագործվում, նորից ծածկել և ուղարկել սառնարան, որ չտաքանա): Խմորը գրդնակել-հարթեցնել մինչև 0.4-0.5 սմ.
6. Կտրել 6-7 սմ. կլորակներ:
7. Յուրաքանչյուր կլորակի մեջ մատով ծակել կենտրոնում և ծայրերց մեկը անցքով պտտեցնել: Պետք է ստացվի քարկապ, հանգույց:
8. Մեկ լիտր արևածաղկի ձեթը տաքացնել թավայի մեջ մինչև 170-180 աստիճանի (ոչ ավելին): Պոնչիկները տապակել բաժին առ բաժին՝ շրջելով ձեթի մեջ:
9. Շարել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար:
10. Ցողել շաքարե փոշով և պատրաստ է:

четверг, 4 апреля 2013 г.

Համեղ պոնչիկներ`պատրաստեք հեշտությամբ


Պոնչիկների այս նոր բաղադրատոմսը կհետաքրքրի բոլոր այն լեդիներին, ովքեր կուզենան զարմացնել իրենց հերթական խոհարարական ձեռքբերումով: Պոնչիկները պատրաստելու համար առանձնապես շատ ժամանակ ու եռանդ Ձեզնից չի պահանջվի:
Բաղադրությունը՝
500 գրամ ալյուր
1 ճաշի գդալ չոր խմորիչ
1 բաժակ կաթ
100 գրամ կարագ
6 ճաշի գդալ շաքարավազ
2 հատ ձու
0,5 թեյի գդալ աղ
500 մլ արեւածաղկի ձեթ
Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը.
Խմորիչը լուծեք տաք կաթի մեջ, ավելացրեք ալյուրն (150 գրամ) ու շաքարավազն եւ լավ խառնեք: Խմորը դրեք տաք տեղ՝ 25-30 րոպե: Այնուհետեւ ավելացրեք մնացած ալյուրը, ձուն, կարագը, աղը եւ լավ խառնեք: Խմորը ծածկեք սրբիչով եւ նորից դրեք տաք տեղում՝ թողնելով՝ անցնի 1 ժամ: Հետո խմորը բաժանեք մասերի, ալյուրի մեջ հունցելով՝ ստացեք՝ կլորավուն գնդեր՝ 1 սմ հաստությամբ, կարելի է նաեւ պոնչիկների տեսքը ստանալ հատուկ կաղապարների օգնությամբ: Ստացված պոնչիկները տապակեք արեւածաղկի ձեթի մեջ ՝ 30 րոպե եւ ամեն կողմից: Վերջում վրան լցրեք շաքարի փոշի: Հաճելի համտեսում:

суббота, 23 марта 2013 г.

Օմլետ`հունական բաղադրատոմսով

Օմլետն իդեալական տարբերակ է թեթև, սպիտակուցային նախաճաշի կամ ճաշի համար:

Անհրաժեշտ մթերքներն են'
ձու' 8 հատ,
լոլիկ չերի' 200 գ,
սոխ' 1 գլուխ,
ձիթապտղի յուղ' 4 ճ.գդալ,
չորացրած, փշրած մաղադանոս' 2ճ. գդալ,
մեկ պտղունց քերած ընկույզ,
սև, աղացած պղպեղ, աղ:
Լոլիկները լվացեք, մաքրեք կեղևը և երկու մասի բաժանեք: Սոխը կտրատեք կիսաշրջանաձև: Ձուն հարեք, խառնեք կանաչին, ընկույզը, պղպեղը, աղը և լավ խառնեք:
Սոխը թեթև կարմրեցրեք յուղի մեջ, վրան լցրեք ձվով զանգվածը, վրան շարեք լոլիկը և տապակեք օմլետը 10րոպե: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:

пятница, 22 марта 2013 г.

Կիտրոնով ռուլետ


Այս ռուլետը, որի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, ունի մարմելադի համ եւ տեսք:
Կարող եք ինքերդ էլ պատրաստել եւ հյուրասիրել:
Բաղադրությունը՝
6 ձու,
120 գրամ շաքարավազ,
100 գրամ ալյուր,
3 հատ կիտրոն,
աղը՝ ըստ ճաշակի,
80 գրամ կոկոսի քերուկ,
100 գրամ կարագ,
4 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը.
Առանձին հարել 4 ձվի սպիտակուցն աղի հետ, հարել նաեւ 4 ձվի դեղնուցը շաքարավազի եւ 4 ճաշի գդալ գոլ ջրի հետ : Վերջինս ավելացնել սպիտակուցի վրա՝ ավելացնելով նաև ալյուրը եւ կոկոսի քերուկը: Եփել ջեռոցում՝ 200 աստիճան ջերմության պայմաններում, հետո հանել եւ դնել սրբիչի վրա՝ թողնելով՝ հանգստանա: Կիտրոնները մտցնել տաք ջրի մեջ,
հետո կտրատել բարակ շերտերի: Ապա ճզմել՝ ստանալով մոտ 100 գրամ կիտրոնի հյութ: Այդ հյութի վրա լցնել շաքարավազի փոշին, կարագը եւ թողնել՝եփվի 7 րոպե: 2 ձուն խառնել ստցված կիտրոնի կրեմի մի մասի հետ, հետո մնացածը ավելացնել վրան՝ դնելով կրակին, մինչեւ եփվի: Վերցնել կրակից, թողնել՝ սառչի եւ հետո մեկուկես ժամ դնել սառնարան:
Այնուհետեւ կրեմը քսել նախապես պատրաստված ռուլետի վրա՝ այն փաթաթելով:
Ռուլետը պատել մնացած կիտրոնի կրեմով եւ ձեւավորել շաքարավազի փոշիով: Հաճելի համտեսում:

суббота, 16 марта 2013 г.

Դիետիկ նրբաբլիթներ.պատրաստիր ինքդ


Կարող եք ինքներդ պատրաստել համեղ և դիետիկ այս նրբաբլիթները, եթե չեք ուզում Ձեզ զրկել որակյալ սնվելուց՝ առանց կազմվածքին վնասներ հասցնելու :))
Անհրաժեշտ մթերքներն են'
2 բաժակ անյուղ կաթ,
1 ձու,
2 ճ. գդալ բուսական յուղ,
200 գ. Ալյուր,
աղ:
Պատրաստման եղանակը. հարեք ձուն աղի հետ, ավելացրեք կաթը և խառնեք: Խառնելով ավելացրեք նաև ալյուրը, լցրեք ձեթը, և խմորը պատրաստ է:
Եթե ուզում եք ավելի քչացնել կալորիականությունը, օգտագործեք կիսով չափ քիչ կաթ և մեկ բաժկ եռացրած ջուր:
Բարի ախորժակ:

четверг, 28 февраля 2013 г.

Պանրիկներ`ջեռոցում.համեղ ընթրիք


Բուրավետ պանրիկները հիանալի տարբերակ են դեռևս ցուրտ երեկոներին վայելելու տաք աղանդերը:
Անհրաժեշտ է'
կաթնաշոռ' 9%, 400գ,
ալյուր' 2ճ. գդալ,
ձու' 1 հատ,
շաքարավազ' 2 ճ. գդալ
չամիչ' 100 գ,
ծիրանաչիր' 100 գ,
վանիլ' 2 գ,
աղ:
Չոր կաթնաշոռը դրեք տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ և խառնեք:
Առանձին հարեք սպիտակուցը և դեղնուցը: Սպիտակուցը հարելիս ավելացրեք նաև մի պտղունց աղ:
Խառնեք կաթնաշոռը, դեղնուցը, ալյուրը և վանիլի փոշին:
Զանգվածին ավելացրեք սպիտակուցը և զգուշորեն խառնեք: Արդյունքում կստացվի խիտ, թանձր, միատարր զանգված: Դրան ավելացրեք նաև կտրատած չիրը և չամիչը: Ձեռքերով կլորավուն պանրիկներ ստացեք զանգվածից: Գդալով հարթեցրեք կաթնաշոռը, թաթախեք ալյուրի մեջ և դրեք ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թավան դրեք ջեռոցը 15-20 րոպե' 180-200˚ ջերմաստիճանում: Վայելեք:

Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում


Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Դե իհարկե խոսքը պզուկների մասին է: Հասարակ խնձորը կարող է իսկական փրկիչ դառնալ նման իրավիճակում:
Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք կորյակի վրա, թողեք 20 րոպե:

Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա:

Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից: Խնձորը նաև ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը խորը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք:

Այս հեշտ միջոցը կարելի է կիրառել ոչ միայն պզուկների, կորյակների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում' կապտուկներ, վնասվածք, սև կետիկ:

понедельник, 11 февраля 2013 г.

Ձմերուկի դիետա. 5 օրում կորցրեք 7 կգ


Ձմերուկի դիետան չափազանց բարդ է պահպանման տեսանկյունից, քանի որ համարվում է մոնո-դիետա, այսինքն՝ դրա ընթացքում չի կարելի ուտել ոչինչ բացի ձմերուկից: Այն էլ պետք է ընդունել սահմանափակ քանակությամբ, ավելի կոնկրետ' 1 կգ ձմերուկ 10 կգ քաշին, այսինքն՝ եթե Դուք կշռում եք 60 կգ, ապա պետք է մեկ օրում ընդունեք 6 կգ ձմերուկ:Անգամ փոքր քանակությամբ որևէ այլ բան ուտել չի թույլատրվում: Կարելի է խմել միայն չգազավորվա ջուր ու խոտաբույսերով պատրաստված թեյ: Ալկոհոլը ևս պետք է բացառել:      
 Այս դիետայի իմաստն այն է, որ միզամուղ ազդեցություն ունեցող ձմերուկը մաքրում է Ձեր ողջ օրգանիզմը վնասակար նյութերից, որոնք էլ շատ հաճախ հանդիսանոմ են գիրացման պատճառ:
Դիետան չափազանց բարդ է, ինչն էլ պատճառն է դրա կարճաժամկետ լինելուն: Ձմերուկի դիետա պահել կարելի է ընդամենը 5-7 օր: Եթե հենց առաջին օրերին Ձեզ վատ զգաք կամ ընդգծված թուլություն նկատեք, անմիջապես ընդհատեք դիետան:
Անգամ մի էլ փորձեք պահել ձմերուկի դիետա, եթե ունեք երիկամների կամ աղեստամոքսային համակարգի խանգարումներ, քանի որ այս դիետայի ողջ ծանրությունն ընկնում է հենց այդ հատվածի վրա:
                                                                                                           

Դիետա «Ծիածան». գրագիտորեն նիհարելու լավագույն տարբերակներից


«Ծիածան» դիետան համարվում է եւ արդյունավետ, եւ գրագետ տարբերակ նիհարել փորձող լեդիների համար:
Գլխավոր սկզբունքն ամեն օր մի գույնի մթերքներ ուտելն է:
Դիետան նախատեսված է երկու շաբաթվա համար, որի ընթացքում հնարավոր է կորցնել մոտ հինգ կիլոգրամ:
Բացի այդ, սնվելու «ծիածանային» տարբերակը օգնում է ոչ միայն կիլոգրամներ կորցնել, այլեւ շատ վիտամիններ է մատակարարում օրգանիզմին:
Եվ այսպես, սննդակարգը…
1-ին օր. ԿԱՐՄԻՐ
Թարմ լոլիկներ, կարմիր խնձոր, կարմիր պղպեղ, բալ, շոգեխաշած կարմիր ձուկ, 2 լիտր սովորական ջուր:
2-րդ օր. ՆԱՐՆՋԱԳՈւՅՆ
Գազար, գազարի ֆրեշ կամ հյութ, նարնջագույն պղպեղ, նարինջ, 2 լիտր սովորական ջուր:
3-րդ օր. ԴԵՂԻՆ
Շոգեխաշած եգիպտացորեն, դեղին պղպեղ, դեղին խնձոր, բանան, 2 լիտր սովորական ջուր:
4-րդ օր. ԿԱՆԱՉ
Ոլոռ, թարմ վարունգ, կաղամբ, կանաչ խնձոր, կիվի, մոտ 2 լիտր սովորական ջուր:
5-րդ օր. ԵՐԿՆԱԳՈւՅՆ
Այստեղ կարծիքները բաժանվում են: Ոմանք պնդում են՝ այս օրը պետք է միայն ջուր խմել, ոմանք էլ՝ դիետային հինգերորդ օրը սպիտակին են նախապատվությունը տալիս՝ կաթնաշոռ, կաթ, սպիտակ միս, ջուր:
6-րդ օր. ԿԱՊՈւՅՏ
Սալոր, թուզ, խաղող, եւ իհարկե, 2 լիտր ջուր:
7-րդ օր. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ
Սմբուկ, ճակնդեղ, մոշ, խաղող, 2 լիտր ջուր:
Կրկնեք եւս մեկ շաբաթ:
Բարի ախորժակ եւ նիհարելու հաճելի ընթացք:

5 ամենակարեւոր սխալները դիետա պահելիս


Դիետոլոգները կազմել են նիհարել ցանկացող կանանց գլխավոր սխալների ցանկը։ Ըստ «Росбалт»-ի, դրանք 5-ն են։
Առաջին սխալ. կանայք չեն հաշվում «լավ» կալորիաները եւ չեն սահմանափակում նման սնունդ օգտագործելիս։ Սակայն, ընդհանուր առմամբ «լավ» կալորիաները շատ ավելի են գերազանցում օրվա չափաբաժինը եւ նույնպես հանգեցնում են ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Չէ՞ որ մրգերն ու բանջարեղենը նմանապես կարող են վերածվել ճարպի։
Երկրորդ սխալ. շատերը հրաժարվում են մթերքների մի խումբ (սպիտակուցներ, ածշաջրեր եւ ճարպեր) օգտագործելուց, ինչը կրկին քաշի ավելացում է բերում, էլ չասած մարսողության հետ կապված խնդիրների, հոգնածության ու դյուրագրգռության նման կողմնակի երեւույթները։
Երրորդ սխալ. դիետա պահողները բավարար հաճախ չեն սնվում։ Իրականում սնունդ պետք է ընդունել յուրաքանչյուր 3-5 ժամը մեկ, պնդում են դիետոլոգները։
Չորրորդ սխալ. շատ կանայք հաճախ «ուտում» են անձնական խնդիրները, ընդ որում՝ հաճախ իրենց հաշիվ չտալով, թե ինչ են անում։ Մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս վերահսկել էմոցիաները եւ խնդիրն «ուտելու» ցանկության դեպքում սնունդը փոխարինել մեկ այլ բանով։
Հինգերորդ սխալ. Հնարավորինս շուտ արդյունքի հասնելու ձգտումը հանգեցնում է նյարդային վիճակի ու գլխացավի։ Իսկ կորցրած քաշն անդառնալի չի լինում՝ որոշ ժամանակ անց սպառնալով ոչ միայն վերադառնալ, այլեւ՝ եւս 2-3 լրացուցիչ կիլոգրամ ավլացնել։

Գտնվել է առույգացնող կատարյալ ըմպելիքը


Բրիտանացի գիտնականներն ընտություն են արել թեյի ու սուրճի միջեւ։ Այս հավերժ հարցը վաղուց է տանջում մարդկությանը։ Եւ ահա, պատասխանը կա. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը», ավելի ճիշտ՝ սուրճի ծառի տերեւներից պատրաստված թեյը։
Ըստ The Daily Mail-ի, հետազոտողները պնդում են, որ հենց այս համադրությունից է ստացվում կատարյալ ըմպելիքը։ Այն մեծ քանակով վնասակար կոֆեինի քիչ պարունակության շնորհիվ սովորական թեյի դառը համը եւ սովորական սուրճի թնդությունը չունի։ Դրանից բացի, այդ ըմպելիքի մեջ կան օգտակար նյութեր, որոնք ի վիճակի են կանխել շաքարախտի ու սրտային հիվանդությունների հավանականությունը։
Թագավորական բուսաբանական այգու հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Աարոն Դեֆվիսը նշեց, որ սուրճի ծառի 7 տեսակի տերեւներ պարունակում են մանգիֆերին՝ բուժական միացություն, որը հակաբորբոքային ու հակաօքսիդացնող հատկություն ունի եւ ընդունակ է պաշտպանել գլխուղեղի նյարդային բջիջներն ու նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

«Կախարդական գեղեցկություն» կամ առեղծվածային Արեւելք


Հավերժական կյանք ոչ բոլորն են ցանկանում, քանի որ առանց հարազատների ու ընկերների մնալու հեռանկարը լավագույններից չէ: Իսկ հավերժ երիտասարդ  մնալ ցանկացողները շատ են: Նայելով շոու բիզնեսի աստղերին, կարծում ես, որ ելքը պլաստիկ վիրահատություններն են: Բայց պառկել դանակի տակ սարսափելի է: Ու արդյունքներն էլ ժամանակավոր են, այնուհետեւ կնճիռները կվերադառնան, դեմքի արտահայտությունը կկորցնի իր գեղեցկությունը... այստեղ ցանկանում եմ աղաղակել ու աղաչել. «Աստված իմ, եթե մեզ գեղեցիկ ես ստեղծել, ապա ինչո՞ւ այն երկարաձգելու հնարավորությունը չես ընձեռել»:
Պարզվում է կա միջոց: Ճապոնիայում լայնորեն տարածված է «կախարդական գեղեցկության» երեւույթը: Ոչ մի առեղծված չկա: Ուղղակի 30 տարեկան կանայք այնպիսի տեսք ունեն, ինչպես մենք` 16-ում: Չեք հավատում` նայեք հանրահայտ ճապոնական մոդել Մասակո Միզուտանիին, որի մասին երգ է գրվել: Նա 43 տարեկան է, ունի 2 մեծ զավակ: Իսկ հիմա փորձեք տեղը գցել զարմանքից դուրս ընկած ծնոտն եւ մտածել, թե դա ինչպես է կարող է պատահել: Իհարկե, ճապոնական գենետիկան այստեղ մեծ դեր է խաղում, բայց մենք բոլորս նույն բջիջներից ենք ստեղծված: Նման հարցերին, Միզուտանին ծիծաղելով կպատասխանի. «Այս ամենը ամենօրյա խնամքի ճիշտ կազմակերպման հետեւանքն է»: Բարձրացնում ենք կրկին դուրս ընկած ծնոտը ու շարունակում կարդալ: Նրա կենսագրությանը ծանոթանալով, պարզում ենք, որ մինչեւ 20 տարեկանը Միսակոն օգտագործել է միայն շրթներկ ու արեւահարության դեմ լոսյոն: 21 տարեկանում, մտնելով նորաձեւության գործակալություն, նա իր համար բացահայտել է գունավոր քսուկը ու կյանքի ուրախությունները: Այդ ընթացքում նա ամուսնանում ու լույս աշխարհ է բերում  ավագ աղջկան: 23 տարեկանից սկսում է ավելի շատ օգտագործել բանջարեղեն ու մրգեր, զբաղվում մարմնամազությամբ: 30 տարեկանում, զգալով ծերանալու առաջին նշանները, սկսում է կիրառել դեմքը գոլորշու միջոցով մաքրելու միջոցը, ինչպես նաեւ ճապոնական դիմակներ ու մատներով դեմքի մերսում: Ահա եւ վերջ: Եթե պատրաստ եք, անցնենք երկրորդ մասին:
Թե նա ինչպես է դա արել`պարզ է: Իսկ հիմա` ինչպես դա անենք մենք: Նախ անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել մաշկը: Քնելուց առաջ մաքրում եք կոսմետիկան: Եվ այսպես մաշկը մաքրված է, կատարում ենք հաջորդ քայլը`ծակոտիների մաքրում: Ահա ճապոնական դեղատոմսը.
1. Սրճաղացով մանրացնել մի քիչ կանաչ թեյ
2.Ավելացնել ջուր ու խառնել մինչեւ թանձրանա
3. Քսել դեմքին ու վզին: Թողնել 20 րոպե, այնուհետեւ մանրակրկիտ լվալ սառը ջրով:
Վերջ, մաշկը մաքուր-մաքուր է: Անցնում ենք հաջորդ քայլին:

Բրնձից պատրաստված դիմակ.
Վերցնել 2 ճաշի գդալ բրնձի ալյուր ու խառնել 1 ճաշի գդալ յուղոտ սերուցքի հետ: Քսել դեմքին, վզին, կարելի է նաեւ վզի ստորին հատվածին: Պահել 15-20 րոպե, այնուհետեւ մանրակրկիտ լվալ սառը ջրով: Եթե ձեր մաշկը չոր է` խորհուրդ է տրվում նախքան դիմակ դնելը, դեմքի մաշկը մաքրել կամելիայի յուղի կաթիլներով:
Երրորդ քայլ.
Եեփել մեկ թեյի գդալ խուրմայի չորացրած տերեւներ 2 լիտր ջրում: Թողնել մի քանի րոպե, ավելացնել մի քիչ մեղր: Խմել առանց շտապելու, փոքրիկ կումերով` մտածելով ինչ որ հաճելի ու ուրախ դեպքի մասին:
Այդ ամենը կտեւի մոտ 5 ժամ: Իսկ մնացած ժամանակը մեր հավերժ երիտասարդ ճապոնուհին կհատկացնի դեմքի մերսմանը: Կարելի է գնալ գեղեցկության սրահ կամ ինքնուրույն դա անել: Ու վերջապես` աշխատանքային սեղանի վերեւում կախել հայելի, իսկ կողքին Մասակո Միզուտանիի լուսանկարը: Կարծում եմ` առավել հիմնավոր դրդապատճառ է:
Խորին շնորհակալություն հավերժ Ծագող արեւի երկրի կանանց:

Խրթխրթան չիպսեր` լավաշից.բաղադրատոմս


Եթե դուք էլ, մտածելով ձեր առողջության մասին, չեք գնում չիփսեր, բայց այնուամենայնիվ սիրում եք դրանք, ապա ինքներդ պատրաստեք այս համեղ չիփսերը տնային պայմաններում: Դրանք համեղ են, բայց ոչ մի կերպ չեն վնասում մեր օրգանիզմին:
Անհրաժեշտ մթերքներն են'
երկու շերտ լավաշ,
3 պճեղ սխտոր,
աղ
պղպեղ:
Լավաշը երկարությամբ կտրատեք երկար ուղղանկյունների: Այնուհետև եռանկյունիկներ կտրեք այդ 

Եռանկյունները դրեք ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, աղ և պղպեղ ցանեք ըստ ճաշակի:
Սխտորը ճզմեք և դրեք լավաշի հետ տարայի մեջ:
Լավաշի կտորները ջեռոցում պարբերաբար խառնեք, որպեսզի հավասարաչափ չորանան և կարմրեն: Հանեք ջեռոցից, երբ դրանք արդեն բավականին չոր կլինեն: Վայելեք Ձեր խրթխրթան չիփսերը:


Ի՞նչ տեսք պետք է ունենա կատարյալ կինը


Հաճախ կանայք, ամբողջովին տրվելով աշխատանքին, մոռանում են հետեւել իրենց եւ անխնամ ու փնթի տեսք են ունենում։ Սակայն ցանկացած իրավիճակում պետք է հիշել, որ մենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ենք, նշանակում է պետք է համապատասխանենք այդ չափանիշներին։ Ինչպե՞ս եւ ինչի՞ց սկսել, հատուկ NEWS.am STYLE-ի համար պատմում է Հայաստանի Վարսահարդարների ու կոսմետոլոգների միության նախագահ, «Սերգեյ Զվերեւ» սրահի գլխավոր տնօրեն Մարինա Առաքելյանը։
 «Կանացիությունն ի ծնե տրված Աստծու շնրոհ է եւ այն պետք է գնահատել ու դրանից օգտվել։ Այն մեր մեջ պետք է դրված լինի մանկուց կամ անպայման դաստիարակվի մեր մեջ։ Աղջիկներն ու կանայք ամեն ինդ պետք է անեն այդպիսին լինելու համար։ Աստված մեզ ստեղծել է հոգու տոնի, շրջապատի աչքն ուրախացնելու համար, այդ պատճառով էլմենք իրավունք չունենք անարժան տեսք ունենալու։ Առաջին հերթին մենք դա ինքներս մեզ համար պետք է անենք, քանի որ սիրում ենք մեզ, հպարտանում ենք մեզնով, շարժվում ենք մեր նպատակներին ու ցանկություններին համապատասխան։ Այդ պատճառով էլ կնոջն անթույլատրելի է անխնամ լինելը, ինչն անմիջապես աչք է զարկում։ Մի կարծեք, սիրելի տիկնայք, որ ձեր թերությունները ոչ ոք չի նկատի։ Ամեն ինչ կատարյալ պետք է լինի. ոտքերը, ձեռքերը, մազերը, դեմքն ու հոգին։ Այդ պատճառով էլ, սիրելի աղջիկներ ու կանայք, կոչ եմ անում անընդհատ խնամված տեսք ունենալ, սիրել ձեզ անսահման։
 Սկսենք այն բանից, որ ձեր մազերը պետք է առաջին հերթին մաքուր լինեն (անպայման պետք է մազերի կոնդիցիոներ օգտագործել որոշակի տիպի մազերի համար. շիկահերներին խորհուրդ է տրվում այն մինչեւ վերջ չլվանալ)։ Ապա մազերի գույնը պետք է գեղեիկ լինի, հարուստ ու փայող։ Խորհուրդ չեմ տա «մելիրովկա» անել, դա նորաձեւ չէ։ 
Մազերի արմատները կարելի է մեկ տոն մուգ ներկել, խորություն տալ դրանց, եւ ամբողջ երկարության համար նախատեսել խորը մի գույն։ Երկար մազեր ունեցող կանանց հատկապես պետք է խնամքը։ Երկար մազերը պետք է արձակած պահել, ուստի դրանք պետք է խնամված ու գեղեցիկ լինեն, եւ ոչ թե հավաքել ու մազակալներով պատել։ Դրանք պետք է ձեզ զարդարեն։
Տարիքով կանանց խորհուրդ եմ տալիս կտրել մազերը՝ համաձայն աքսիոմի, որ «որքան մեծանում ենք, այնքան կարճ պետք է լինեն մեր մազերն ու այնքան բաց գույներով պետք է շպարվենք», հիշեք դա։ Ձեռքերն իրենց հերթին պետք է լավ խնամված լինեն։ Անթերի մատնահարդարում է պետք, սակայն ոչ աչքի ընկնող գույնով։ Ոտքերն՝ առանց մեկնաբանության։ Սա արդեն մարմնի խնամք է, ամենօրյա, ամեն շաբաթվա ու ամեն ամսվա աշխատանք, որը չի քննարկվում։ Ձեր կարգախոսը պետք է դառնա հետեւյալ արտահայտությունը. «Ոչ մի հատիկ մազ մարմնի վրա»։
Մարմնի գույնը պետք է հաճելի լինի, թեթեւ արեւայրուքով։ Սակայն ամենագլխավորն այս ամենի մեջ չափը պահելն է։ Եթե արհեստականորեն աճեցնում եք թարթիչները, պետք չէ տիկնիկի նմանվել։ Իսկական կնոջ զարդը միշտ եղել եւ մնում է համեստությունը եւ կրկին համեստությունը, ու հետեւաբար՝ զսպվածությունն ամեն ինչում։ Պետք է սեփական ոճը գտնել, սեփական «չամչիկը», շատ կարդալ, լինել կրթված։ Մի խոսքով, աշխատել իր վրա ամեն վայրկյան, ամեն րոպե ու ամեն օր։ Պետք է կարողանալ ցուցադրել սեփական արժանիքներն ու թաքցնել այն, ինչը բոլորի համար չէ։ Բոլոր խնդիրները, եթե, իհարկե, դրանք կան, հնարավոր է լուծել։
Հիշեք, չկա «չեմ կարող», կա «չեմ ուզում»։ Մի անտեսեք մարդկանց խորհուրդները, կողքից հայացքները։ Մի կարծեք, թե բոլորը միայն քննադատել են ցանկանում։ Երբեմն կողքից մեզ ավելի լավ են տեսնում ու ճիշտ խորհուրդ են տալիս։ Սովորեք երբեմն լսել նրանց։ Սակայն ամենակարեւորը, որ պետք է գիտակցել. ամեն ինչ անում ենք մեզ համար։ Թեեւ, իմացեք, որ շրջապատն անպայման կնկատի ու կգնահատի։ Ոտքի եղունգները պետք է հարդարել ոչ միայն ամռանը, կամ դեմքը մաքրել, քանի որ արդեն սեւ կետեր են երեւում։ Մեզ պետք է հետեւենք մշտապես։ Այդ ամենը կապված չէ ֆինանսականի հետ, քանի որ խնամքը կարելի է եւ տնային պայմաններում էլ անել։ Եթե հնարավորություն ու ցանկություն կա, իհարկե կարող եք մասնագետի օգնությանը դիմել։
Վերջում ասեմ, որ ազնիվ պետք է լինենք մեզ հետ։ Պետք է հրաշալի տեսք ունենանք, հրապուրենք ու տպավորենք, հետաքրքրենք մեր արտաքինով, տղամարդկանց ստիպենք քարանալ։ Այդ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս գտնել ձեզ, չընդօրինակել ընկերուհիներին, քանի որ եթե նրան մի բան սազում է, չի նշանակում, որ դուք էլ նույնքան լավ տեսք կունենաք այդ կերպարով։ Սովորեք լսել ինքներդ ձեզ, զգալ, թե ինչ է ձեզ դուր գալիս եւ աստիճանաբար բավարարել ձեր ցանկությունները։ Կարեւորը՝ միշտ հարմարավետ եղեք ու վստահ՝ ձեր կերպարի մեջ։ Եւ հիշեք, որ կինն այնպիսի տեսք է ունենում, ինչպիսին իր ներսն է, ինչպես ինքն իրեն ղ սիրում։ Իզուր չեն ասում, քանի դեռ չես սիրում ինքդ քեզ, ոչ ոք չի սիրի քեզ»։

Ի՞նչն է նպաստում մարդու ծերանալուն


Ի՞նչն է նպաստում մարդու ծերանալուն։ Բժշկական գիտությունների դոկտոր, Կալիֆորնիայի համալսարանի հոգեթերապեւտ Քեթլին Դոենի կարծիքով, մարդկանց ծերությանն ավելի արագ մոտեցնում են հենց այս 10 փաստերը.
1. Սթրես
Ուժեղ սթրեսը իմունային համակարգի ժամանակից շուտ ծերացման է հանգեցնում։ Խորհուրդ. արագ սրտխփոց, չափից դուրս քրտնարտադրություն… եթե այնպիսի նշաններ եք նկատել, որոշ ժամանակ խորը շնչեք։ Երկարատեւ լուծման համար ժամանակ գտեք ձեր կյանքում լարվածությունը նվազեցնող բաների համար։
2. Չափից շատ ալկոհոլի օգտագործում
Ալկոհոլի վնասի մասին շատ է խոսվել, թեեւ հայտնի են նաեւ կարմիր գինու օգտակար հատկությունները։
Խորհուրդ. օրական մեկ բաժակ կարմիր գինին մոտ 30%-ով կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը։
3. Նստակյաց կյանք
«Անգործությունը հակում է, որը շատերն ունեն։ Սակայն նույնիսկ ամենաքիչ ակտիվությունը կարող է երկարացնել կյանքը, նվազեցնել ավելորդ քաշ հավաքելու ու սթրեսի հավանականությունը» - ասում է Քեթլինը։
Խորհուրդ. Նախեւառաջ ակտիվությունը մեծացնելու հստակ որոշում ընդունեք։ Կարող եք վերելակը փոխարինել աստիճաններով։
4. Մեծ քանակությամբ հագեցած յուղերով սնունդ
Մսի, թռչնամսի, կաթի ու կարագի մեջ եղած հագեցած յուղերը կարող են մեծացնել «վատ» ու ընդհանուր խոլեստերինի քանակն ու ձեզ մեծացնեն սրտի հիվանդությունների հավանականությունը։
Խորհուրդ. հնարավորինս մոտեցրեք ձեր սննդակարգը միջերկրածովյան խոհանոցին ու ճաշացանկին՝ երկարակեցության համար ուրույն կատարյալ առողջ սնունդ։
5. Ծխելը
Տարբեր երկրներում ծխողների կյանքի տեւողությունը չծխողների համեմատ միջինում 13 տարով կարճ է։
Խորհուրդ. քաղցկեղով հիվանդանալու ու կնճիռների վաղ առաջացման հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք նիկոտինային ծամոն եւ նիկոտինին փոխարինող այլ միջոցներ։
6. Աղտոտված օդ շնչելը
Օդի աղտվածությունը կարող է հազ ու աչքերն այրելու զգացում առաջացնել, ինչպես նաեւ կապված է ասթմայի նոպաների ու շնչառական հիվանդությունների հետ։
Խորհուրդ. տվյալ դեպքում ավելի հեշտ է ասել, քան անել, սակայն հնարավորինս շատ մնացեք փակ տարածքում, երբ օդի աղտոտման մակարդակը չափազանց բարձր է, եւ հաճախակի այցելեք բնության գիրկ։
7. Արեւի ուղիղ ճառագայթների տակ չափից երկար մնալը
Ամեն տարի ԱՄՆ-ում միլիոնից ավելի մարդ է իմանում, որ մաշկի քաղցկեղ ունի, եւ եւս 55 հազարը հիվանդանում են դրա ամենամահացու՝ որպես մելանոմա հայտնի տեսակով։
Խորհուրդ.  պաշտպանող գործակցով (SPF) արեւից պաշտպանող քսուքների օգտագործումը նվազեցնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու, ինչպես նաեւ կնճիռներիառաջացման հավանականությունը։
8. Քիչ քունը
Քնի պակասը կապված է ճարպակալման, շաքարախտի, արյան բարձր ճնշման ու հիշողության խնդիրների հետ նույնիսկ երիտասարդության շրջանում։
Խորհուրդ. անքնությունից ազատվելու համար կարդացեք 9 եւ 10 կետերի խորհուրդները, քանի որ անքնությունը առաջին հերթին կապված է ավելորդ քաշի ու ոչ ճիշտ սննդի հետ, օրինակ քնելուց առաջ քաղցր մթերքի շատ օգտագործումը։
9. Ավելորդ քաշ
Ավելորդ քաշն ավելացնում է սրտային հիվանդությունների, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն նույնիսկ չնայած դրան, զարգացած երկրներում տարիքով մարդկանց կեսից ավելին ավելորդ քաշ ունեն։
Խորհուրդ. առաջին հերթին դիետա է պետք։ Ընդ որում ընտրված դիետայի տեսակն այնքան նշանակություն չունի, որքան կամքի ուժն ու դիետան պահպանելը։ Այդ պատճառով էլ պետք է ընտրել այնպիսի դիետա, որը համապատասխանում է ձեր կենսակերպին ու կյանքի ոճին, այսինքն՝ օրվա այն մթերաբաժինը, որը պահպանելը ձեզ համար ամենահեշտը կլինի։
10. Մեծ քանակությանբ շաքարի օգտագործումը
Ավելորդ շաքարը կարող է ավելացնել քաշն ու նույնիսկ սրտի հիվանդություն առաջացնել։
Խորհուրդ. սննդի ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել օրական 12 թեյի գդալից ոչ ավելի «ավելացված շաքար»։ Քաղցրի պահանջը հագեցնելու համար անցեք մեծ քանակությամբ մրգեր ու քաղցր բանջարեղեն օգտագործելուն։ Աշխատեք գիշերով քաղցր մթերք չօգտագործել՝ «թաքնված շաքարի» օգտագործումը նվազագույնի հասցնելու համար։

Դաջվածքները մաշկի քաղցկեղի վտանգ են պարունակում


Դաջվածքի ներկը կարող է նպաստել մաշկի քաղցկեղի առաջացմանը։ «Аргументы и Факты»-ն հղում անելով The Times of India-ին, նշում է, թե գիտնականները եկել են եզրահանգման, որ այն քաղցկեղածին թունավոր տարրեր է պարունակում։ Այսպես, կարմիր ներկի մեջ հայտնաբերվել են սնդիկի սուլֆիդի հետքեր, իսկ այլ ներկերում՝ կադմիումի, քրոմի, կապարի, նիկելի, տիտանի եւ այլ ծանր մետաղների։ Գիտնականների կարծիքով ամենավտանգավորը կապույտ ներկն է, որի բաղադրության մեջ կոբալտ ու անյումին կա։
Սակայն սա դեռ ամենը չէ. վտանգ է ներկայացնում նաեւ դաջվածքի ու պիրսինգի համար օգտագործվող սարքավորումը։

Կաթ ու յոգուրտ. Կենսական տոնուսի գաղտնիքները


Կաթ ու յոգուրտ օգտագործելը նպաստում է հենաշարժողական ապարատի ամրապնդմանը, վկայում են Archives of Osteoporosis ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքները։
Դրանց համաձայն, մնացած բոլոր կաթնամթերքներից հենց կաթն ու յոգուրտն են ավելի ամրացնում ոսկորներն ու հոդերը։
Ըստ Womenshealthmag-ի՝ հետազոտողները հարցման են ենթարկել մոտ 3000 մարդու եւ համեմատել կաթնային մթերքների նրանց օգտագործման մասին եւ նրանց ոսկորների ամրության տվյալների տեղեկությունները՝ բացահայտելով նրանց մոտ կոտրվածքներ առաջանալու հավանականությունը։
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կալցիումով ու D վիտամինով հարուստ կաթը կամ յոգուրտն օրական 2-3 անգամ օգտագործելը զգալիորեն բարձրացնում է ոսկորների ու հոդերի ամրությունը։ Իսկ յուղոտ կաթնամթերքը, ինչպիսին են պաղպաղակը, թթվասերը կամ պանիրը, կարող է միայն ավելացնել գոտկատեղի ավելորդ սանտիմետրերը։
Այնուամենայնիվ, դրանք օգտագործելը դրական ազդեցություն էլ կարող է ունենալ, բայց միայն կաթի ու յոգուրտի համարդությամբ։

Տնային բաղադրատոմս. ձիթապտղի յուղով բալզամ՝ շուրթերի համար


Շուրթերի համար սեփական ձեռքով բալզամ պատրաստելը կարող է շատ բարդ թվալ նրանց, ովքեր առանձնապես խորհարարական ունակություններ չունեն։ Սակայն իրականում դա անասելի հեշտ է։ Անհրաժշտ բոլոր բաղադրիչները ձեր խոհանոցում կան։
Women’s Health» ամսագիրը ներկայացնում է ձիթապտղի բալզամ պատրաստելու բաղադրատոմսը։ Անհրեժեշտ են.
4 ճ.գ. ձիթապտղի յուղ
1,5 ճ.գ. մեղր
1 ճ.գ. վարդի ջուր
2 ճ.գ. ռոզմարինի թարմ տերեւներ
Չափող բաժակ, սոուս պատրաստելու թավա, գդալ, քամիչ եւ բալզամը պահելու համար տարա։
Չափիչ բաժակի մեջ խառնեք ձիթապտղի յուղն ու մեղրը։ Թավայի մեջ լցրեք ջուր, այնքան, որ լինի 4-5 սմ, դրեք գազօջախին եւ մեջը դրեք չափիչ բաժակը՝ պարունակությամբ։ Մեղրը պետք է հալվի այնքան, որ խառնվի ձիթապտղի յուղին։ Ապա ավելացրեք վարդի ջուրն ու ռոզմապինի տերեւները, պակասեցրեք կրակն ու շարունակեք խառնել։ 20 րոպե հետո բաժակի պարունակությունը տեղափոխեք տարայի մեջ ու թողեք սառչի։ Բալզամին գույն տալու համար կարելի է մի փոքր էլ շրթներկ ավելացնել։ Վերջ, պատրաստ է։

Օրանժետ.կոնֆետներ նարնջի կեղևից` տնային պայմաններում


Օրանժետը (Оrangettes) նարնջե ցուկատներ են` պատված սև շոկոլադով: Իհարկե, նման բան կարող էին մտածել միայն ֆրանսիացիները, այդ պատճառով էլ այս կոնֆետները ծնունդով Ֆրանսիայից են:
Անհրաժեշտ է'
նարինջ' 4 հատ,
ջուր' 0.5 լիտր,
շաքարավազ' 3 բաժակ,
դառը շոկոլադ' 400 գ,
վանիլ, դարչին, համեմունքներ:
Պատրաստման եղանակը.
Լավ լվացեք նարինջները և մաքրեք կեղևից: Կեղևն այնպես մաքրեք, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում ենք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ ենք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացրեք. չթողնեք, որ կարամելի շերտ ձևավորվի:
Կեղևները դրեք քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանեք և թողեք՝ չորանան մեկ օր: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Առանձին- առանձին կեղևները թաթախեք շոկոլադի մեջ: Դրեք ստվարաթղթի վրա և ապա՝ սառցարանում, որպեսզի սառչեն:
Ձեր օրանժետ կոնֆետները պատրաստ են: Վայելեք:

воскресенье, 10 февраля 2013 г.

Գերչակի յուղը՝ որպես գեղեցկության դեղամիջոց


Գերչակի յուղը կնոջ դեղարկղի անբաժան մասը պետք է լինի, քանի որ նրա օգտակար հատկությունները ոչ միայն առողջության գրավական են, այլև գեղեցկության պահպանման միջոց:
Գերչակի ձեթը՝ մազերի համար:Գերչակի ձեթը հիանալի դեղամիջոց է մազերի փայլը, ամրությունը, առողջ տեսքը և խտությունը վերականգնելու համար: Կարող եք օգտագործել գերչակի ձեթը դիմակների տեսքով, կամ պարզապես մի քիչ գերչակի յուղ լցրեք ափերի մեջ և մազերին քսեք: Այս պարզ միջոցն օգտագործեք շաբաթական մեկ անգամ, և արդյունքն ի հայտ կգա մեկ ամսից:
Մածունով և գերչակի ձեթով դիմակ: Շատ ավելի լավ արդյունք կտա մազերին մածունով և գերչակի ձեթով դիմակը: Գոլորշու վրա տաքացրեք մեկ բաժակ մածունը և նրա մեջ կաթեցրեք 5 կաթիլ գերչակի յուղ: Ստացված խառնուրդը մերսող շարժումներով քսես գլխամաշկին և մազերին: Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային գլխարկով և փաթաթեք սրբիչով: Կես ժամ հետո կարող եք լվանալ մազերը:
Մազաթափության համար: Մազաթափության դեմ պայքարելուն կօգնի այս պարզագույն դեղամիջոցը: Այն պատրաստելու համար 1 չափաբաժին գերչակի յուղին ավելացնում ենք 2 չափաբաժին օղի, խառնուրդով մերսում ենք մազերի արմատները: Արդյունքը երկար չի սպասեցնի:
Թարթիչների համար: Թարթիչների խնամքի լավագույն միջոցը գերչակի յուղն է:
Գերչակի յուղը՝ մաշկի համար: Գերչակի յուղի օգտագործումը մերսման հետ տալիս է ամենալավ արդյունքը: Ճաշի գդալը տաքացրեք գազի վրա: Այնուհետև գազն անջատեք և տաք գդալի մեջ լցրեք գերչակի յուղը: Տաք գերչակի յուղն ավելի լավ կներծծվի մաշկի մեջ: Իսկ ինչ վերաբերում է գերչակի յուղով դեմքի մաշկի մերսմանը, ապա այն հարմար է 30-ն անց կանանց համար, քանի որ շատ լավ վերացնում է կնճիռները:
Ձմռան դիմակ: Ձմռանը մեր մաշկը ցրտի նկատմամբ դառնում է անպաշտպան և կորցնում է իր գեղեցկությունը: Գերչակի դիմակը շատ լավ վերականգնում է մաշկի փափկությունը և առաձգականությունը: 1 ձվի դեղնուցի հետ խառնեք 10 կաթիլ գերչակի յուղը և ստացված դիմակը բարակ շերտով քսեք դեմքին: 15 րոպե անց կարող եք դիմակը լվանալ կանաչ թեյով կամ երիցուկի թուրմով:
Ձեռքերի և ոտքերի համար: Ձեռքերի և ոտքերի չոր մաշկի համար գերչակի յուղը հրաշալի միջոց է: 
Տաքացրած գերչակի յուղը քսեք ձեռքերին և ոտքերին, հագեք ձեռնոցներ ու կիսագուլպաներ: Առավոտյան արթնանալուց կտեսնեք, թե որքան փափուկ է դարձել մաշկը:
Գերչակի յուղը՝ որպես նիհարելու միջոց: Այսօր բազմաթիվ կանանց կարծիքով՝ գերչակի յուղը հիանալի նիհարելու միջոց է: Իսկ ինչի՞ հիման վրա են այս պնդումները: Գերչակի յուղն ինքնին Ձեզ չի նիհարեցնի, այն պարզապես հիանալի լուծողական է, որը մաքրում է աղիները, ինչն էլ կարևոր պայման է նիհարելու համար:



суббота, 9 февраля 2013 г.

Բույս-Նոութբուք


Անհավանական է հնչում, սակայն իրականություն է… Նոր նոութբուքը, որ կոչվում է Plantbook, հեղինակել են կորեացի դիզայներներ Seuggi Baek-ը եւ Hyerim Kim-ը: Հեղինակների խոսքով՝ այն մարմնացումն է ինքնատիպության եւ պրագմատիզմի: Այնքան ֆանտաստիկ տեսք ունի, որ նման հարմարանքի գոյությանը հավատալն անգամ դժվար է: Բույս-նոութբուքը կազմված է երկու թերթից՝ դիսփլեյ և սենսորային ստեղնաշար: Օգտագործելուց հետո այն հարկավոր է վերադարձնել նախնական վիճակին՝ տեղադրել ջրի մեջ: Այդ ժամանակ էլ տեղի է ունենում ամենաանհավանականը. կլանելով ջուրը՝ նոութբուքը ոչ միայն լիցքավորվում է, այլ նաեւ արտադրում թթվածին:

Գործընթացը բացատրվում է այսպես. սարքը սկսում է անդադար ներծծել ջուրը, հետո էլեկտրոլուծույթի օգնությամբ արտադրվում է էներգիա, ինչի արդյունքը դառնում է թթվածնի առաջացումը:

Գեղեցիկ մարմին 6 րոպեում


Ուզո՞ւմ ես ունենալ գրավիչ, սեքսուալ մարմին գոտկատեղից վերև: Այս ոչ բարդ վարժությունների շնորհիվ դու շատ արագ կհասնես ցանկալի արդյունքի: Մարզիր մարմինդ հենց հիմա:
Գաղտնի զենք
Բոլոր այս վարժություններն ընդգրկում են ձեռքերի մկանները, որոնք ավելի արդյունավետ կմարզվեն հավելյալ ծանրության պայմաններում:
Պտտում և ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում' երկու ձեռքով բռնելով աթոռի թիկնակից: Հենվիր աթոռին այնպես, որ աթոռի հետևի ոտքերը պոկվեն հատակից. այդպես դու լարում ես ձեռքիդ մկանները: Թեթևակի հակվիր առաջ' մի փոքր բարձրանալով ոտնաթաթերիդ վրա: (2) Ձախ ձեռքդ շրջանաձև բարձրացրու դեպի առաստաղ, հետո տար հետ' ափդ վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս կողմին:
Կողմնային բարձրացում
(1) Նստիր աթոռին' փոքր-ինչ առաջ հակված և ոտնաթաթերիդ վրա հենված: Ձեռքերդ պահիր քո դիմաց' ստեղծելով շրջան։ (2) Աջ ձեռքդ տար մի կողմ (ձեռքի վերևի մասը պետք է պահել ուսին հավասար, արմունկը' թեքված): Վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս ձեռքին:
Ուղղահայաց ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում' աջ ձեռքդ աթոռի թիկնակին: Հակվիր առաջ և ձախ ձեռքով դիպչիր աթոռի նստատեղի աջ կողմին։ (2) Այժմ ձախ ձեռքդ հետ տար այնպես‚ որ այն լինի աջ ուսից մի փոքր հետ, արմունկը ծալած և ափը վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:
Գլխից վեր
(1) Սկսիր նույն դիրքից, ինչ կողմնային բարձրացման դեպքում։
(2) Երկու արմունկներն էլ ծալած պահելով' բարձրացրու աջ ձեռքդ գլխից վերև, հետո վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:
Քո մարզիչը Թրեյսի Անդերսոնն է, ով օգնում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Քեյթ Հադսոնն ու Գվինեթ Փելթրոուն, կերտելու գեղեցիկ մարմին: Ծանոթացիր նրա գրքին' «Թրեյսի Անդերսոնի 30-օրյա մեթոդը»:
30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ
30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ