суббота, 9 февраля 2013 г.

Գեղեցիկ մարմին 6 րոպեում


Ուզո՞ւմ ես ունենալ գրավիչ, սեքսուալ մարմին գոտկատեղից վերև: Այս ոչ բարդ վարժությունների շնորհիվ դու շատ արագ կհասնես ցանկալի արդյունքի: Մարզիր մարմինդ հենց հիմա:
Գաղտնի զենք
Բոլոր այս վարժություններն ընդգրկում են ձեռքերի մկանները, որոնք ավելի արդյունավետ կմարզվեն հավելյալ ծանրության պայմաններում:
Պտտում և ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում' երկու ձեռքով բռնելով աթոռի թիկնակից: Հենվիր աթոռին այնպես, որ աթոռի հետևի ոտքերը պոկվեն հատակից. այդպես դու լարում ես ձեռքիդ մկանները: Թեթևակի հակվիր առաջ' մի փոքր բարձրանալով ոտնաթաթերիդ վրա: (2) Ձախ ձեռքդ շրջանաձև բարձրացրու դեպի առաստաղ, հետո տար հետ' ափդ վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս կողմին:
Կողմնային բարձրացում
(1) Նստիր աթոռին' փոքր-ինչ առաջ հակված և ոտնաթաթերիդ վրա հենված: Ձեռքերդ պահիր քո դիմաց' ստեղծելով շրջան։ (2) Աջ ձեռքդ տար մի կողմ (ձեռքի վերևի մասը պետք է պահել ուսին հավասար, արմունկը' թեքված): Վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս ձեռքին:
Ուղղահայաց ձգում
(1) Կանգնիր աթոռի հետևում' աջ ձեռքդ աթոռի թիկնակին: Հակվիր առաջ և ձախ ձեռքով դիպչիր աթոռի նստատեղի աջ կողմին։ (2) Այժմ ձախ ձեռքդ հետ տար այնպես‚ որ այն լինի աջ ուսից մի փոքր հետ, արմունկը ծալած և ափը վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:
Գլխից վեր
(1) Սկսիր նույն դիրքից, ինչ կողմնային բարձրացման դեպքում։
(2) Երկու արմունկներն էլ ծալած պահելով' բարձրացրու աջ ձեռքդ գլխից վերև, հետո վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:
Քո մարզիչը Թրեյսի Անդերսոնն է, ով օգնում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Քեյթ Հադսոնն ու Գվինեթ Փելթրոուն, կերտելու գեղեցիկ մարմին: Ծանոթացիր նրա գրքին' «Թրեյսի Անդերսոնի 30-օրյա մեթոդը»:
30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ
30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ

Комментариев нет:

Отправить комментарий