понедельник, 11 февраля 2013 г.

«Կախարդական գեղեցկություն» կամ առեղծվածային Արեւելք


Հավերժական կյանք ոչ բոլորն են ցանկանում, քանի որ առանց հարազատների ու ընկերների մնալու հեռանկարը լավագույններից չէ: Իսկ հավերժ երիտասարդ  մնալ ցանկացողները շատ են: Նայելով շոու բիզնեսի աստղերին, կարծում ես, որ ելքը պլաստիկ վիրահատություններն են: Բայց պառկել դանակի տակ սարսափելի է: Ու արդյունքներն էլ ժամանակավոր են, այնուհետեւ կնճիռները կվերադառնան, դեմքի արտահայտությունը կկորցնի իր գեղեցկությունը... այստեղ ցանկանում եմ աղաղակել ու աղաչել. «Աստված իմ, եթե մեզ գեղեցիկ ես ստեղծել, ապա ինչո՞ւ այն երկարաձգելու հնարավորությունը չես ընձեռել»:
Պարզվում է կա միջոց: Ճապոնիայում լայնորեն տարածված է «կախարդական գեղեցկության» երեւույթը: Ոչ մի առեղծված չկա: Ուղղակի 30 տարեկան կանայք այնպիսի տեսք ունեն, ինչպես մենք` 16-ում: Չեք հավատում` նայեք հանրահայտ ճապոնական մոդել Մասակո Միզուտանիին, որի մասին երգ է գրվել: Նա 43 տարեկան է, ունի 2 մեծ զավակ: Իսկ հիմա փորձեք տեղը գցել զարմանքից դուրս ընկած ծնոտն եւ մտածել, թե դա ինչպես է կարող է պատահել: Իհարկե, ճապոնական գենետիկան այստեղ մեծ դեր է խաղում, բայց մենք բոլորս նույն բջիջներից ենք ստեղծված: Նման հարցերին, Միզուտանին ծիծաղելով կպատասխանի. «Այս ամենը ամենօրյա խնամքի ճիշտ կազմակերպման հետեւանքն է»: Բարձրացնում ենք կրկին դուրս ընկած ծնոտը ու շարունակում կարդալ: Նրա կենսագրությանը ծանոթանալով, պարզում ենք, որ մինչեւ 20 տարեկանը Միսակոն օգտագործել է միայն շրթներկ ու արեւահարության դեմ լոսյոն: 21 տարեկանում, մտնելով նորաձեւության գործակալություն, նա իր համար բացահայտել է գունավոր քսուկը ու կյանքի ուրախությունները: Այդ ընթացքում նա ամուսնանում ու լույս աշխարհ է բերում  ավագ աղջկան: 23 տարեկանից սկսում է ավելի շատ օգտագործել բանջարեղեն ու մրգեր, զբաղվում մարմնամազությամբ: 30 տարեկանում, զգալով ծերանալու առաջին նշանները, սկսում է կիրառել դեմքը գոլորշու միջոցով մաքրելու միջոցը, ինչպես նաեւ ճապոնական դիմակներ ու մատներով դեմքի մերսում: Ահա եւ վերջ: Եթե պատրաստ եք, անցնենք երկրորդ մասին:
Թե նա ինչպես է դա արել`պարզ է: Իսկ հիմա` ինչպես դա անենք մենք: Նախ անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել մաշկը: Քնելուց առաջ մաքրում եք կոսմետիկան: Եվ այսպես մաշկը մաքրված է, կատարում ենք հաջորդ քայլը`ծակոտիների մաքրում: Ահա ճապոնական դեղատոմսը.
1. Սրճաղացով մանրացնել մի քիչ կանաչ թեյ
2.Ավելացնել ջուր ու խառնել մինչեւ թանձրանա
3. Քսել դեմքին ու վզին: Թողնել 20 րոպե, այնուհետեւ մանրակրկիտ լվալ սառը ջրով:
Վերջ, մաշկը մաքուր-մաքուր է: Անցնում ենք հաջորդ քայլին:

Բրնձից պատրաստված դիմակ.
Վերցնել 2 ճաշի գդալ բրնձի ալյուր ու խառնել 1 ճաշի գդալ յուղոտ սերուցքի հետ: Քսել դեմքին, վզին, կարելի է նաեւ վզի ստորին հատվածին: Պահել 15-20 րոպե, այնուհետեւ մանրակրկիտ լվալ սառը ջրով: Եթե ձեր մաշկը չոր է` խորհուրդ է տրվում նախքան դիմակ դնելը, դեմքի մաշկը մաքրել կամելիայի յուղի կաթիլներով:
Երրորդ քայլ.
Եեփել մեկ թեյի գդալ խուրմայի չորացրած տերեւներ 2 լիտր ջրում: Թողնել մի քանի րոպե, ավելացնել մի քիչ մեղր: Խմել առանց շտապելու, փոքրիկ կումերով` մտածելով ինչ որ հաճելի ու ուրախ դեպքի մասին:
Այդ ամենը կտեւի մոտ 5 ժամ: Իսկ մնացած ժամանակը մեր հավերժ երիտասարդ ճապոնուհին կհատկացնի դեմքի մերսմանը: Կարելի է գնալ գեղեցկության սրահ կամ ինքնուրույն դա անել: Ու վերջապես` աշխատանքային սեղանի վերեւում կախել հայելի, իսկ կողքին Մասակո Միզուտանիի լուսանկարը: Կարծում եմ` առավել հիմնավոր դրդապատճառ է:
Խորին շնորհակալություն հավերժ Ծագող արեւի երկրի կանանց:

Комментариев нет:

Отправить комментарий