среда, 31 октября 2012 г.

Վազելինը սուպերմոդել Տայրա Բենքսի գեղեցկության գաղտնիքն է


 38-ամյա սուպերմոդել Տայրա Բենքսը կիսվել է գեղեցկության իր գաղտնիքով: Պարզվում է' այն բավական պարզ է:
Աստղը խոստովանում է. «Երեկոյան ես վազելին եմ քսում գրեթե ողջ մարմնիս' աչքերիս տակ, միմիկայի կնճիռներին, շուրթերիս, ձեռքերիս, ծնկներիս, կրունկներիս… Երդվում եմ, որ ասածս իրականություն է: Փորձեք և կհամոզվեք, որ վազելինը մաշկին հաղորդում է փայլ ու հարթություն»:

вторник, 30 октября 2012 г.

Նիհարելու համար սնվեք օրական 9 անգամ


Վաղուց էր հայտնի, որ նիհարելու համար առավել նպատակահարմար է ուտել հաճախ, բայց քիչ, քան ուտել մեկ անգամ, բայց այնքան, որ շարժվել էլ հնարավոր չլինի: Այժմ արդեն հայտնի է, թե ավելի կոնկրետ քանի անգամ է պետք սնվել նիհարելու համար: Բրիտանացի դիետոլոգները կարծում են, որ սնվելու լավագույն քանակը օրը 9 անգամն է: Նրանց կարծիքով, փոքր չափաքանակներով 9-անգամյա սնունդը կկարգավորի ճնշումը և կնվազեցնի խոլեստերինի քանակությունն օրգանիզմում:
Լոնդոնում գիտնականների մի խումբ փորձ է կատարել, որին մասնակցել են շուրջ 2000 մարդ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից ու ԱՄՆ-ից: Պարզվել է, որ նրաք, ովքեր օրվա ընթացքում ուտում են 6 անգամից պակաս, ավելի գեր են, քան 6 անգամից ավել՝ փոքր քանակություններով սնվողները:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել բացատրել այս երևույթը, բայց նրանք վստահ են, որ հաճախակի սնվելը նպաստում է օրգանիզմի կենսագործունեության լավացմանն ու նիհարելուն:

понедельник, 29 октября 2012 г.

Կորյակավոր մաշկի խնամք.արդյունավետ միջոցներ

Մաշկի հետ կապված դժգոհությունների առաջին հորիզոնականներից չեն իջնում կորյակներին, ցաներին, պզուկներին առնչվող խնդիրները: Դա այն է, ինչը միանգամից կարող է փչացնել ցանկացած կնոջ տրամադրություն եւ ստիպել մտածել պայքարի արդյունավետ միջոցների համար:

 Գոյություն ունեն տարբեր, ինչպես նաև սխալ պատկերացումներ կորյակավոր ցանի և պզուկների առաջացման պատճառների մասին։ Հասկանալով իրական պատճառները և առանձնացնելով դրանք սխալ ենթադրություններից՝ դուք կկարողանք վերահսկել կորյակների առաջացումը։ Բացի այդ, կստանաք պատասխաններ այն հարցերին, որոնք հաճախ տալիս են կարյակավոր մաշկի խնդիր ունեցողները։ 
Կորյակների առաջացման հիմնական պատճառն այն է, որ մաշկի ճարպը արտադրվում է ճարպային գեղձերում, որոնք գտնվում են մաշկի մակերևույթի տակ, հետագայում այն դուրս է թափանցում ծակոտիներից և տարածվում մաշկի վրա։  Սակայն կորյակավոր ցանի դեպքում մաշկի մեռած բջիջները, որոնք պետք է հեռացվեն, կուտակվում են ծակոտիներում՝ փակելով ճարպի դուրս գալու ճանապարհը․ այն մնում է ներսում։ Կորյակավոր ցանի զարգացման հետևանքով առաջանում է գրգռվածություն, քանի որ մաշկը փորձում է ինքն իրեն մաքրել։ 
 Այսպիսով, կորյակավոր ցանը առաջանում է, երբ մաշկի ծակոտիները փակվում են՝ պահելով ճարպը ներսում։ Աստիճանաբար, մաշկը շարունակում է ճարպ արտադրել, այս ճարպային խցանը աճում է, և դրա հետ մեկտեղ տեղի է ունենում այսպես կոչված պրոպիոնային մանրէների բուռն աճ  (մանրէներ են, որոնք ապրում են մաշկի վրա և ճարպային գեղձերում), որի հետևանքով առաջանում է ցան։ Այսպես առաջանում են պզուկները, կորյակները և սպիտակ կորյակները։ 
Կորյակներով հիմնականում տառապում են երիտասարդները։

воскресенье, 28 октября 2012 г.

Ինչպես արագ երկարեցնել եղունգները

Մենք կարող ենք օրեր շարունակ չմտածել մեր եղունգների խնամքի մասին, բայց երբ մոտենում է որևէ միջոցառում, կաշվից դուրս ենք գալիս դրանք արագ երկարեցնելու եւ տեսքի բերելու համար:


Սահմանափակեք քիմիական նյութերի հետ մատների շփումը: Լվացքի փոշիները, լվացող հեղուկները, կենցաղային քիմիական իրերը բացասաբար են ազդում Ձեր եղունգների վրա: Քիմիական նյութերը կարող են ոչ միայն դանդաղեցնել եղունգների աճը, այլև դարձնել դրանք դյուրաբեկ: Եղունգները երկարեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել ռետինե ձեռնոցներ:
Ստեղծեք հարմար ձեւ Ձեր եղունգների համար: Ճիշտ և հարմար ձև ունեցող եղունգները անհարմարություն չեն ստեղծում իրերի հետ շփվելիս: Ճիշտ ձևը նպաստում է եղունգների աճին: Դրա համար օգտագործեք մանր հատիկներով խարտոցներ: Ցանկալի կլինի օգտագործել ապակե կամ թղթե խարտոց: Մետաղյա խարտոցները վատագույն տարբերակն են:
Խոնավացրեք եղունգների շուրջ եղած մաշկը: Խոնավեցումը շատ կարևոր փուլ է, որը չի կարելի անտեսել: Եղունգների շուրջ առողջ մաշկը հիմքն է արագ աճող եղունգների: Խոնավեցման համար կարելի է օգտագործել տարբեր կրեմներ, նաև բնական յուղեր:
Եղունգների աճի համար հատուկ լաքեր օգտագործեք: Հատուկ լաքի օգտագործումը ամենահեշտ գործընթացներից մեկն է: Դրանք անգույն լաքեր են, որոնք նպաստում եղունգների արագ աճին:
Վիտամիններ. եղունգների աճի արագությունը կախված է վիտամինների քանակից, որոնք մենք ամեն օր ստանում ենք: Եթե օրգանիզմում որևէ վիտամինի պակաս կա, ապա ոչ մի միջոց չի օգնի Ձեր եղունգներին արագ աճելուն: Առավել անհրաժեշտ վիտամիններն են՝ A-ն, B-ն, C-ն:
Կան նաև մի քանի ժողովրդական միջոցներ եղունգների արագ աճի համար:
1. Ամենօրյա լվացումներ ծովային աղաջրում:
2. Յոդ: Յոդը կարելի է քսել եղունգներին կամ ավելացնել ջրի մեջ: Այն լավագույն միջոցներից է:
3. Ձիթապտղի ձեթով դիմակները ևս շատ օգտակար են:
4. Մեղրամոմ: Տաք մեղրամոմը քսեք եղունգներին, սպասեք՝ սառչի, և թողեք այդպես ամբողջ գիշերը:
Շատ նրբահամ և հեշտ պատրաստվող աղանդեր է: Պատրաստելը Ձեզնից կխլի մոտավորապես 5 րոպե:


Հարկավոր է'
4 ճ/գ ալյուր,
4 ճ/գ շաքարի փոշի,
2 ճ/գ կակաոյի փոշի,
1 ձու,
3 ճ/գ կաթ,
3 ճ/գ բուսական անհոտ յուղ,
1/3 թ/գ սոդա,
200 գ կաթնաշոռ,
200 գ յոգուրտ,
100 գ մուրաբա:
Ըստ Ձեր ճաշակի ' մրգեր, հատապտուղներ, ընկույզ կամ շոկոլադ:
Սկսում ենք կեքսի պատրաստումը: Վերցնում եք մի բաժակ, ցանկալի կլինի հրակայուն պլաստմասե, որ դնեք ջեռոցը: Բաժակի մեջ լցնում եք ալյուր, շաքարավազ, կակաո և սոդա: Խառնում իրար: Այդ փոշի զանգվածի վրա ավելացնում եք նաև ձուն, հարում, հետո լցնում նաև կաթը և բուսական յուղը: Մի լավ խառնում եք, ստացվում է պինդ խմոր: Լավ կլինի, եթե Ձեր ստացած զանգվածը բաժակի կամ ամանի տակ բարակ շերտ լինի, քանի որ խմորը շատ է բարձրանում թխվելու ժամանակ:


Դնում եք ջեռոցում մաքսիմալ ջերմաստիճանի տակ 3 րոպե: Այդ ընթացքում խմորը գլխարկի նման բարձրանում է:

Մինչ կանցնեն այդ երեք րոպեները, հարում եք կաթնաշոռն ու յոգուրտը: Այնուհետև ջեռոցից հանում եք արդեն թխված զանգվածը, թողնում՝ մի քիչ հովանա: Այդ ընթացքում բարձրությունը կարող է մի քիչ նստել, մի անհանգստացեք:
Կեքսը հովանալուց հետո բաժակը շրջում եք ափսեի մեջ, և այն հեշտությամբ առանձնանում է կաղապարից: Ահա, թե ինչու է հարկավոր պլաստմասե կաղապար:

Հենց այսպես թխված վիճակում էլ կարող եք վրան ցանել շաքարի փոշի և ուտել կամ պատել կրեմով՝ նոր: Բայց կա նաև շատ ավելի օրիգինալ տարբերակ: Կտրատում եք կեքսը խորանարդիկների: Մատուցվող բաժակի կամ ափսեի հատակին լցնում եք հարված յոգուրտը կաթնաշոռի հետ և վրան դնում 3 հատ խորանարդիկ:
 Այնուհետև մի շերտ ավելացնում ենք նաև մուրաբա ու այսպես հերթականությամբ իրար հետևից դասավորում ենք մնացած խորանարդիկները: Գեղեցիկ դիզայնը կատարյալ դարձնելու համար կարող եք շոկոլադի քերուկներ, ընկույզ ցանել վրան կամ պարզապես մրգային համ ավելացնել:

суббота, 27 октября 2012 г.

Տրամաբանական հարցեր

1.Հորդառատ անձրև էր տեղում և փողոցով քայլող մարդը ամբողջությամբ թրջվեց:Տուն եկավ ամբողջովին թայց նրա գլխի և ոչ մի մազ չեր թրջվել:Ինչու՞։
2.Ի՞նչ կստացվի մեկ մետրանոց օձից և ոզնուց։
3.Ո՞րն է ամենաբարձր ջրվեժը:

Ինչ է պատահել


Որպեսզի հասկանաք նկարի բօվանդակությունը ամբողջությամբ նայեք բոլոր նկարներն ու պարզ կլինի,թե ինչի համար է խնձորն ու արյունը և ընդհանրապես ինչ իմաստ ունի այս նկարը..............


Վարդ կնիք


Ժամացույցի թվերի համընկումները նշանակում են

Երբ նայում եք ժամացույցին և տեսնում եք նմանատիպ համընկումներ` ուրեմն Ձեզ սպասվում է.
00:00- իրականանում է մաքուր սրտով կամեցած ցանկացած երազանք:
01:01-սպասեք լավ լուր տղամարդուց:
01:10-ցավոք,ձեր կողմից սկսված գործը հաջողություն  չի ունենա:
02:02-սպասեք հրավերի որևէ մեկի տուն կամ ակումբ:
02:20-մեղմեք զայրույթը և հետևեք ձեր բառերին:
02:22-դուք ինչ-որ գաղտնիք կիմանաք:
03:03-ձեր դուռը սերն է թակում:
03:30-ցավոք,ձեր զգացմունքը անպատասխան կմնա:
03:33-ընդունեք երջանկությունը և հաջողությունը:
04:04-իրավիճակին այլ դիտանկյունից նայեք:
04:40-այսօր հաստատ ձեր օրը չէ:
04:44-նկատողություն կստանք աշխատանքի վայրում:
05:05-գաղտնի թշնամիները ձեր դեմ դավադրություն են կազմակերպում:
05:50-հեռու մնացեք ջրից և կրակից:
05:55-շուտով իմաստուն մարդու կհանդիպեք:
06:06-շուրով կամուսնան:
07:07-հեռու մնացեք զինվորական համազգեստով մարդկանցից:
08:08- կարիերային առաջխաղացում:
09:09-ամուր պահեք դրամապանակը և պայուսակը:
10:01-ծանոթություն ազդեցիկ տղամարդու հետ:
10:10-եկել է փոփոխությունների ժամանակը:
11:11-ինչ-որ մեկի ազդեցության տակ կընկնեք:
12:12-հաջողություն սիրային ճակատում:
12:21-ծանոթություն գեղեցիկ կնոջ հետ(հաճելի տղամարդու):
13:13-զգուշացեք հակառակորդներից:
13:31-կստանաք այն,ինչի մասին երկար ժամանակ երազում եք:
14:14-այսուհետ ձեր կյանքում տոն կթելադրի սերը:
14:41-տհաճ իրավիճանում կհայտնվեք:
15:15-կհետևեք իմաստուն  մարդու խորհրդին:
15:51-պատրաստվեք սիրառատ,սակայն կարճ սիրավեպի:
16:16-զգուշացեք ճանապարհին:
17:17-զգուշացեք փողոցային խուլիգաններից:
18:18-զգուշացեք ճանապարհին:
19:19-հաջողություն գործերում:
20:02-կկռվեք մտերիմ մարդու հետ:
20:20-խռովություն ընտանիքում:
21:12-երեխայի կամ նոր ծրագրի ծնունդ:
21:21-սիրավեպ:
22:22-նոր ծանոթություն:
23:23-վտանգավոր կապ:
23:32-առողջական խնդիրներ:

Մազերի ճյուղավորում.պայքար առանց մկրատի


Ճյուղավորված մազերն այն փոքր խնդիրներից են, որ կարող են մեծապես փչացնել Ձեր տրամադրությունը: Սակայն հետևեք այս խորհուրդներին, և մկրատի օգնությանը դիմելու կարիք այլևս չի լինի:
Մազերը ճյուղավորվում են առաջին հերթին սնուցող յուղերի ու խոնավության պակասի պատճառով: Այս ամենի բնական քանակությունը վերականգնել կարելի է անգամ տնային պայմաններում: Նախ սկսենք սնունդից: Եթե վարսերն ունեն ճյուղավորվելու միտում, պետք է ավելի շատ օգտագործել յուղալի, «Ա» վիտամին պարունակող մթերքներ, օրինակ՝ ձուկ ու արևածաղկի սերմեր:
Ձեզ օգնության կգան նաև դեղատներում վաճառվող մի շարք յուղեր' հատկապես գերչակի, նուշի: Գլուխը լվանալուց կես ժամ առաջ մազարմատներին քսելով այս յուղերը' կխուսափեք մազերի ճյուղավորումից, կհաղորդեք դրանց բնական փայլ ու թարմություն: Մազերը լվանալուց հետո կարող եք թրջել խնձորի քացախով: Իսկ չորացնելիս օգտագործեք փափուկ սրբիչ և ուժով մի շփեք մազերը:
Թողեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով, խուսափեք վարսահարդարիչից հնարավորության դեպքում: Առհասարակ ավելի քիչ է պետք օգտվել ամեն տեսակի մուսերից, լաքերից, ներկերից. այս ամենի հումքը քիմիական է:
Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է կտրել մազերը, ապա կտրեք տաքացրած մկրատով: Մասնագետներն ասում են, որ այս մեթոդն օգնում է մազի ներսում պահել օգտակար նյութերը, որոնք 

пятница, 26 октября 2012 г.

Լավ կազմվածք.դա ամենօրյա աշխատանք է

Ձգտում եք գեղեցիկ կազմվածքի՞: Ոչ մի դիետա չի կարող տալ այն արդյունքը, որ կստանաք, եթե զբաղվեք սպորտով: Դիետաների միջոցով քաշ կորցնելը հանգեցնում է նրան, որ ունենում եք,այո, նիհար, բայց ոչ միշտ գեղեցիկ մարմին: Փոխարենը ֆիզիկական վարժությունները ոչ միայն նպաստում են նիհարելուն, այլև օրգանիզմում ավելացնում են, այսպես կոչված, «երջանկության հորմոնի» քանակությունը, դանդաղեցնում են ծերանալու պրոցեսը, բարձրացնում իմունիտետն ու տրամադրությունը:

5` առավել օգտակար վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար.


1. Կարևորագույն վարժություն են փորի մկանների ձգումները կամ պրեսը: Այն ոչ միայն փորի մկանների, այլև ողնաշարի համար է: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգտակար է ողնաշարի s-աձև ոլորման դեպքում:
2. Ձիգ նստատեղ ունենալու, ցելյուլիտի դեմ պայքարելու համար շատ արդյունավետ է հետևյալ վարժությունը. չոր մակերեսի վրա պառկեք կողքի և ութ անգամ ձիգ պահած վիճակում բարձրացրեք- իջեցրեք ոտքը' մյուսը չշարժելով: Ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:
3. Նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, խորհուրդ ենք տալիս,այսպես կոչված, «աշխատավայրի վարժությունների» կոմպլեքսը: Կանգնեք դեմքով դեպի սեղանը' երկու ձեռքերով հենվելով նրա վրա: Դեպի ետ բարձրացրեք նախ աջ, ապա' ձախ ոտքը'  ծունկը չծալելով:
4. Սեղանը կօգնի կատարել նաև այս վարժությունը. կանգնեք ձախ կողմով դեպի սեղանը' ձախ ձեռքով հենվելով նրան իսկ աջ ձեռքը կոնքին պահելով: Աջ ոտքը, ծնկի շրջանում չծալելով, բացեք ու ձգտեք ոտքերով ստանալ 90 աստիճանի անկյուն: Կատարեք այս գործողությունը 10 անգամ, հետո շրջվեք և կրկնեք նույնը ձախ ոտքի համար: Այս վարժությունն ակտիվացնում է գոտկատեղից ներքև ընկած բոլոր մկանները, նպաստում արյան շրջանառությանը:
5. «Աշխատավայրի վարժություններից» շատ օգտակար է նաև հետևյալը. կանգնեք ուղիղ' մեջքով հենվելով պատին, բարձրացրեք ձեռքերը, ձգվեք' կանգնելով ոտքերի թաթերի վրա: Նման դիրքում մնացեք հնարավորինս երկար' ամբողջ ընթացքում չմոռանալով խորը շնչել և արտաշնչել: Այս վարժությունը ոչ միայն անցկացնում է մեջքի ցավն ու լարվածությունը, այլև ձգում է փորի մկանները:
Օրվա ընթացքում կատարելով այս պարզ վարժությունները՝ Դուք ոչ միայն կազատվեք ավելորդ կիլոգրամներից, այլև կունենաք բարձր տրամադրություն եւ լավ կազմվածք:

четверг, 25 октября 2012 г.

ՍԵՐԻԱ 10


ՍԵՐԻԱ 9


ՍԵՐԻԱ 8


ՍԵՐԻԱ 7


ՍԵՐԻԱ 6


ՍԵՐԻԱ 5


ՍԵՐԻԱ 4


ՍԵՐԻԱ 3


ՍԵՐԻԱ 2


Simon Tofield-ի նոր մուլտֆիլմը`այս անգամ կատվի մասին ՍԵՐԻԱ 1


Ինչպես կապել կոշիկների կապիչները

Ահա մի քանի տարբերակներ Ձեր կոշիկների կապիչներն ամրացնելու համար:
Համաձայնեք,որ կապիչների ամրացնելու ձևից փեխվում է նաև կոշիկի տեսքը` ուստի հարկավոր է ամեն մի կոշիկի համար յուրօրինակ մոտեցում....







Մետաքսե շարֆերը կապելու միշտ նորաձև տարբերակներ


Հատկապես գարնանն այս աքսեսուարի շնորհիվ կարող եք ամբողջացնել Ձեր դասական, գործնական, երեկոյան կամ ակումբային տեսքը: Առաջին հերթին պետք է արագ ձեռք բերել մի քանի յուրահատուկ շարֆեր, որոնց օգնությամբ անգամ նույն հագուստով Ձեզ կհաջողվի ներկայանալ նոր կերպարով: Մնում է միայն իմանալ  դրանք կապելու նորաձև տարբերակներն ու կիրառել պրակտիկայում: Ինչպես որ սկսել ենք ազատվել մեր հաստ ու տաք հագուստից, նույնը պետք է անենք շարֆերի հարցում: Շոգ եղանակին ամենալավ տարբերակը մետաքսե քառակուսաձեւ շարֆերն են:
Բարակ մետաքսե շարֆը կարող է դարձնել Ձեր կերպարը ռոմանտիկ կամ խիստ՝ կախված նրանից, թե ինչպես այն կկրեք:
Ռոմանտիկ կերպար ստանալու համար շարֆիկի մեջտեղում ոչ շատ ձիգ քարկապ գցեք: Հետո այն փաթաթում ենք վզին այնպես, որպեսզի քարկապը լինի առջեւում: Շարֆի երկու ծայրերը վզի ետևում խաչելով բերում ենք դիմաց և անցկացնում քարկապի միջով:

Ավելի խիստ կերպար ստանալու համար  կիրառեք ֆրանսիական հմայիչ ոճը: Այն կհամապատասխանի կոստյումների, դասական հագուստի հետ: Ծալեք շարֆը ժապավենանման և մի ծայրում քարկապ գցեք, բայց ոչ շատ պինդ: Քարկապի միջով անցկացրեք շարֆի մյուս ծայրը: Կարճ ծայրը ձգելով՝ կարող եք կառավարել ստացված փողկապի երկարությունը:

Իսկ  երկու կերպարների համադրությունը կարող եք ստանալ՝ կապելով մետաքսե շարֆիկն այս ձևով. ծալեք քառակուսի շարֆը՝ ստանալով եռանկյունի: Կապեք վզին այնպես, որ եռանկյունու երկու սուր ծայրերը, խաչվելով վզի ետևում, ընկնեն առաջ: Այդ երկու ծայրերով գեղեցիկ բանտ կապեք առջևում:



Բարձրակրունկներով քայլելու արվեստը.քայլ առ քայլ դեպի տիրապետում

Բարձրակրունկների վրա անկաշկանդ քայլել կարողանալը զենքի պես մի բան է կնոջ համար, հատկապես եթե նա հեռագնա նպատակներ ունի՝ կարիերայի հետ կապված: Ինչպե՞ս կպատկերացնեք, ասենք, բիզնես լեդիին գործնական հանդիպումների ժամանակ առանց բարձրակրունկների կամ դրանց վրա հազիվ քայլելիս: Ինչքան էլ դժվար լինեն Ձեր առաջին քայլերը բարձր կրունկների վրա, եւ մեծ լինեն շուտ հոգնելու սպառնալիքները, սովորել պետք է, այնուամենայնիվ: Եթե անգամ բարձրակրունկները Ձեր ամենօրյա կենսակերպի մաս չեն կազմում, ամեն դեպքում, չգիտես՝ երբ պետք կգան. դրանց «տիրապետել» սկսեք հենց այսօրվանից:
Սկզբի համար ընտրեք հնարավոր ամենացածր կրունկով տարբերակը: Ինչքան այն ավելի ցածր է, այնքան ավելի քիչ է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Հետեւաբար առողջությունը չեք դնի սպառնալիքի տակ: Պայուսակում ունեցեք Ձեր ամենահարմար կոշիկը. շատ ծանր պահին նա Ձեզ օգնության կհասնի: Բայց աշխատեք չօգտվել նրան «ծառայությունից» եւ ավելի ու ավելի երկար ժամաանկ անցկացրեք Ձեր նոր՝ բարձրակրունկ կոշիկներով: Հավատացեք, որ միայն ժամանակի հարց. շուտով նրանք սովորական կդառնան:
Ճիշտ քայլելու համար միշտ հիշեք՝ նախ պետք է հենվել կրունկի, ապա միայն թաթի վրա:Երկրորդ կանոնը՝ ձիգ պահեք մեջքը, ասես ինչ-որ մեկը Ձեր գլխի կենտրոնից թելով վեր է ձգում Ձեզ: Այսպես կնվազեցնեք մեջքի լարվածությունն ու երրորդ աչքը Ձեզ ավելի ինքնավստահ կպատկերացնի:
Օգտակար է բարձրակրունկները հանելուց հետո մի քանի թեթեւ վարժություններ անել:Մարմնամարզությունից հետո մեջքի լարվածությունը այդպիսով կթոթափվի:
Բարձր կրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո զգուշությամբ խնամեք ոտնաթաթը: Շատ օգտակար է հատկապես մեղրով մերսումը: Ամենապարզ տարբերակներից մեկն էլ ոտքերը աղաջրով լվանալն է:

Լավաշով պիցցա


Առաջարկում ենք պիցցայի շատ հեշտ մի բաղադրատոմս: Պարգևեք Ձեր սիրելիներին իտակալան մեկ օր լավաշով պիցցայով:
Անհրաժեշտ է'
կլորավուն կտրվածքով լավաշ,
երշիկ (ցանկալի է ապխտած)
սունկ,
պանիր,
մաղադանոս,
կետչուպ, մայոնեզ:
Փռում եք լավաշը, այն պատում մայոնեզով, հետո քսում կետչուպ և սկսում խմորի վրա շարել բոլոր բաղադրիչները հերթով: Կլորավուն կտրատում եք երշիկը, որ հետո ավելի հեշտ ու համաչափ կարողանաք տարածել խմորի վրա:

Կտրատելուց հետո շարել խմորի վրա, հետո անցնել նույն գործընթացին սնկի համար: Ընտրեք մի քանի տեսակի սունկ, որպեսզի կարողանաք համային հետաքրքիր միքս ստանալ: Սունկն էլ շերտատելուց հետո նորից շարեք վրան, ավելացրեք քերած պանիր (ցանկալի է մի փոքր կոշտ): Համը ավելի ախորժելի դարձնելու համար համեմեք կտրատած մաղադանոսով, հետո նորից պանրի շերտ ավելացրեք ու լավ պատեք կետչուպով:

Ահա եւ վերջ: Խոստովանեք, որ և արագ է, և արդեն իսկ ախորժելի տեսք ունի: Մնում է միայն դնել ջեռոց: Պահեք այնտեղ, քանի դեռ բոլոր բաղադրիչները չեն եփվել:
Բարի ախորժակ՝ իտալական զգացողություններով:)

Դիմակներ ձեռքերի մաշկի համար


Ձեռքերը մշտական խնամքի կարիք ունեն: Այլապես դրանց մաշկը, օրվա ընթացքում կրելով տարբեր ազդեցություններ, կարող է շատ շուտով կորցնել նրբությունը, առաձգականությունը: Հիշեք, որ ձեռքերը մատնում են կնոջ տարիքը... Հոգ տարեք  ամեն օր, մանավանդ որ շատ հեշտ եւ տնական միջոցներով ստացվող դիմակներ կան: Ներկայացնում ենք մի քանիսը:

Խնձորի կտորներով մերսումը կխոնավեցնի Ձեր մաշկը: Այն կխլի Ձեզնից 2-3 րոպե ընդամենը: Դուք չեք կարող անգամ պատկերացնել, թե ինչ հրաշք ազդեցություն է ունենում խնձորը ձեռքի մաշկի վրա:
Որպեսզի փափկեցնեք մաշկը և խոնավեցնեք, վերցրեք մեկ ճաշի գդալ վարսակի ալյուր, այդքան մեղր, ձիթապտղի յուղ և մեկ ձվի դեղնուց: Խառնել, ստանալ համասեռ զանգված և քսել ձեռքերին: Թողնել այսպես 30 րոպե և լվալ տաք ջրով:

Եփեք վարսակի շիլա հետևյալ համամասնությամբ' 1 գդալ վարսակի ալյուր 1 լիտր ջրին:Ավելացրեք նաև բուսական յուղ և այս հեղուկում պահեք ձեռքերը 15 րոպե: Այսպիսի դիմակը բավական ակտիվորեն ազդում է ձեռքի մաշկի վրա:

Եթե Ձեր ձեռքի մաշկը կոշտացած է, ապա սա Ձեզ կօգնի: Վերցնում եք 2 կարտոֆիլ, եփում, կեղևազրկում, տրորում, ավելացնում 2 թեյի գդալ կիտրոնի հյութ: Եվ այս տաք զանգվածը հաստ շերտով քսում ձեռքերին, պահում 15-20 րոպե:
Եթե ձեռքի մաշկի վրա ճաքեր են հայտնվել, ապա արեք հետեւյալը: 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ օսլա: Այս հեղուկի մեջ պահել ձեռքերը 10-15 րոպե: Այնուհետև լվալ տաք ջրով և միանգամից սնուցող կրեմ քսել'А և Е վիտամիններով:

Իսկ նման խնդիրների առաջ չկանգնելու համար, կարելի է պրոֆիլակտիկ խնամք տանել: Շաբաթը մեկ պատրաստեք բուժիչ հեղուկներ և ձեռքերը պահեք դրանց մեջ: 1 լիտր ջուրը կարող եք թրմել եզան լեզվով, եղինջով, կռատուկով և այլն: Պահել թուրմի մեջ 5 րոպե:

Գեղեցիկ քայլվածք.տանը` վարժություններ,դրսում` արդյունքը


Քայլվածքը կնոջ իմիջի գլխավոր տարրերից է: Ինչքան էլ գեղեցիկ հագնված ու հարդարված դուրս գաք տնից, Ձեր արտաքին անթերի տեսքի վրա կարող է միանգամից ստվեր գցել կոպիտ, չմշակված քայլվածքը: Շատ աղջիկներ ծնվում են բնատուր նազելի քայլվածքով, իսկ մյուսները կարող են հասնել դրան սեփական ջանքերով: Խոսքը, սակայն, միայն նազելիության մասին չէ, այլ այն կեցվածքի ու քայլվածքի, որով հիանում եք Դուք, բայց դժվարանում եք ձեռք բերել: Հավատացեք, որ միակ դժվարությունը հետեւողականությունն է: Մի քանի խորհուրդներ, եւ Դուք կկանգնեք ճիշտ ճանապարհին:)
Սկսենք վարժություններից.
1. Տեղում քայլերը շատ օգտակար են: Բայց սրանք մի քիչ տարբերվում են հանրածանոթ տեղում քայլից: Անհրաժեշտ է շարժել միայն կրունկը, իսկ ոտքի թաթերը չպետք է կտրվեն հատակից: Ընդ որում' շարժվող ոտքը պիտի ծալվի նաև ծնկում, իսկ մյուսը' ուղիղ պիտի լինի և ամուր ձգված: Վարժությունը օգտակար է արագ տեմպի դեպքում:
 Նստած դիրքում ոտքերով շրջանաձև շարժումներ անելը ևս կարևոր վարժություն է: Պետք է նստել, մի ոտքը գցել մյուսի վրա և շրջանաձև պտտել նախ աջ, ապա' ձախ: Հետո փոխել ոտքը:

Տանը քայլեք՝ գլխին գիրք կամ որեւէ թեթեւ առարկա դրած: Սա շատ արդյունավետ վարժություն է մեջքը մշտապես ուղիղ պահելու համար:
 Ոտքերի առողջությունից է մեծապես կախված գեղեցիկ քայլվածքը, իսկ այդ առողջության գրավականը շատ քայլելն է: Գարնան այս օրերին շատ հաճելի է ուղղակի զբոսնելը: Բաց մի թողեք հնարավորությունը:
Հիշեք նաև գեղեցիկ քայլվածք ունենալու համար անհրաժեշտ մի քանի նախապայման՝
 Բարձրացրեք ոտքերն ամեն անգամ, երբ հնարավորություն ունեք հանգստանալու: Ոտքերի խնդիրները սովորաբար սկսվում են արյան վատ շրջանառությունից, հետևաբար, երբեմն-երբեմն ուղղակի անհրաժեշտ է վերև պահել ոտքերը: Եթե պայմանները թույլ են տալիս, կարող եք աշխատավայրում հարմարություններ ստեղծել ոտքերը վեր պահելու համար (օրինակ՝ դնել փոքր աթոռի վրա):
 Եթե ոտքերի վրա նկատում եք երակների լայնացում, մի հուսահատվեք: Սա ունի իր բուժումը, ուղղակի պետք չէ թույլ տալ, որ հիվանդությունը զարգանա: Շատ օգտակար է կոսմետիկ նպատակներով օգտագործվող սառույցի կիրառությունը: Կարող եք նաև լոգանք ընդունելիս ուղղակի ցնցուղը սահեցնել ոտքի երկայնքով' վերից վար ու հակառակը:
 Շատ օգտակար է երեկոյան սոդայով լոգանքը ոտքերի համար: Ոտքերը լվանալիս ջրի մեջ լցրեք 2 ճաշի գդալ սոդա: Պահպանեք ոտքերի առողջությունը, որպեսզի նրանք պարգեւեն ձեզ գեղեցիկ քայլելու հաճույքը: Իսկ մնացածը ձեռք կբերեք վերեւում նշված վարժությունների օգնությամբ:

Արմունկների չոր մաշկի խնամք


Արմունկների հատվածը կանանց համար ամենախոցելիներից է: Մաշկն այդտեղ սովորաբար չոր և թեփոտած է լինում: Եվ շատ հաճախ, եթե նույնիսկ մենք օգտագործում ենք կրեմներ, սկրաբներ, լոսյոններ, մեկ է, դրանից ոչինչ չի փոխվում: Ժամանակ է մտածել, թե ինչ է կատարվում օրգանիզմում: Եթե նկատել եք նման բան, անպայման դիմեք բժիշկ- մաշկաբանների: Արմունկների չորանալը և թեփոտելը ինչ-որ բանի ազդանշան է. հնարավոր է՝ օրգանիզմում ավելի լուրջ խնդիր կա:
Ահա թե ինչ հանգամանքներ են կարող են լինել արմունկների չորանալու հիմքում'
1. Երբեմն սրան հանգեցնում է հորմոնալ խանգարումների ի հայտ գալը: Եթե տեսնում եք, որ արմունկները ճաքճքում են, ապա անպայման դիմեք բժշկի, անալիզներ հանձնեք:
2. Փսորիազ: Արմունկների խոր ճաքճքումը հնարավոր է նաև փսորիազի նախահիմք լինի: Այնպես որ անուշադրության մի մատնեք:
3. Վիտամինների պակաս: Օրգանիզմում վիտամինների պակասը կհանգեցնի ոչ միայն արմունկների չորացման, այլ նաև ճաքճքման: Նման խնդրի առաջ չկանգնելու համար ամեն սեզոնի փորձեք մաքսիմալ վիտամիններով հարուստ սնունդ ընդունել: Բացի այդ մերսումներ արեք կրեմներով, թուրմերով:
Արմունկների թեփոտության դեմ պայքարի միջոցներ.
Կարող եք փոքրիկ լոգարաններ պատրաստել նարնջի հյութից և բուսական ձեթից՝ 1:1 հարաբերությամբ:
Դարձյալ 1:1 հարաբերությամբ խառնում ենք գլիցերինը եւ խնձորի կամ գինու քացախ, ստացված խառնուրդը քսում ենք արմունկներին: Մի վախեցեք, որ «սուր» խառնուրդ է ստացվում. մաշկի նման կոշտ հատվածի համար այն շատ տեղին է:
Օսլան է շատ լավ արմունկների մաշկի համար: Մեկ ճաշի գդալ օսլան ավելացրեք մեկ բաժակ ջրին, լուծույթի մեջ արմունկները պահեք 15 րոպե: Վերջում տաք ջրով ողողեք արմունկները եւ սնուցող կրեմ քսեք:

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց


Խոսքն այն մասին չէ, թե ինչպես կարելի է դառնալ ավելի խելացի, քանի որ դա շատ նուրբ հարց է: Բայց ուղեղը, ինչպես ցանկացած այլ օրգան, կարելի է մարզել' բարձրացնելով ինտելեկտը: Ձեզ ենք առաջարկում արդյունավետ 5 միջոց:
1. Առաջին հերթին, քիչ նստեք հեռուստացույցի դիմաց: Շատերի համար շատ դժվար է հաղթահարել հեռուստացույց նայելու ցանկությունը: Բայց պետք է հիշել' հեռուստացույց նայելիս հիմնականում մեր ուղեղը չի մարզվում, քանի որ գտվում է պասիվ-սպառողական վիճակում, բայց և չի հանգստանում: Եթե ուզում եք հանգստանալ, ավելի լավ է գիրք կարդալ: Հոգնել եք նաև գրքից' պարզապես զրուցեք մտերիմների հետ: Անգամ դա ավելի ակտիվ վիճակում է պահում մեր մտածելու կարողությունը:
2. Կարդացեք ճիշտ գրքեր: Հաճախ կանայք սիրում են կարդալ բուլվարային գրականություն, որն անչափ թեթև է ու մտածելու տեղիք, մեծ հաշվով, չի տալիս: Անիմաստ ժամանակ չկորցնելու համար ավելի լավ է կարդալ դասական գրականություն: Կարող եք վստահ լինել, որ ժամանակի ընթացքում այդ տիպի գրականությունը Ձեր ընկերը կդառնա:
3. Դուք երևի լսել եք, որ ֆիզիկական վարժությունները թուլացնում են մտավոր ծանրաբեռնվածությունը: Սա ավելի քան ճիշտ է: Բացի շատ կարդալուց, Դուք պիտի թույլ տաք, որ ուղեղը նաև ճիշտ հանգստանա, իսկ դրա լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվությունն է:
4. Ոչինչ այնքան բացասական չի անդրադառնում Ձեր ուղեղի աշխատանքի վրա, որքան անքնությունը: Ամեն օր անհրաժեշտ է հանգստանալ ամենաքիչը ութ ժամ, ընդ որում՝ քնել պետք է գիշերային ժամերին, իսկ ցերեկը' զբաղվել մտավոր գործունեությամբ: Մի փոխեք այդ հաջորդականությունը, որքան էլ դա դժվար թվա: Օրվա ընթացքում ևս կարող եք ննջել, բայց ոչ ավել, քան քսան րոպե, հակառակ դեպքում դուք քնատ կլինեք ողջ օրը:
5. Մտածելու ժամանակ գտեք: Այո, ՙ ճշմարտությունը ծնվում է, երբ մենք առանձնանում ենք ինքներս մեզ հետ: Զբոսնեք, տարեք զբոսանքի տնային կենդանիներին: Կարևոր է, որ ծանոթներ շուրջը չլինեն. Դուք այնքան շատ մտածելու բան ունեք:
Այս հինգ խորհուրդները հեղափոխական մտքեր չեն, բայց, ինչպես գիտեք, պարզ մեթոդներն ավելի լավ են աշխատում:

Կնոջ իդեալական օրակարգը


Մի քանի երկրների հոգեբաններ համատեղ անցկացրել են հետաքրքիր քննություն, որի արդյունքում կազմվել է կնոջ համար իդեալական օրակարգը: Նրանք հարցեր են տվել մոտ 900 կանանց այն մասին, թե ինչպես է անցնում նրանց օրը, և ինչպես կցանկանային անցկացնել այն իդեալական դեպքում:
Պարզվել է, որ բոլոր կանայք ցանկանում են իրենց օրը նվիրել գնումներին ու գեղեցկության սրահներին: Այնուամենայնիվ' առաջին տեղում բոլորի համար շփումն է սիրելի տղամարդու հետ, ինչին նրանք պատրաստ են հատկացնել ամբողջ 106 րոպե: 98 րոպե հարցվածները տրամադրել են սոցիալական կայքերում շփումներին, 82 րոպե' հարազատների հետ շփումներին և ևս 57 րոպե հեռախոսազրույցներին:
Բավական շատ ժամանակ են կանայք պատրաստ հատկացնել նաև ուտելուն' մոտ 78 րոպե, փոխարենը ճաշ պատրաստել 50 րոպեից ավել նրանք պատրաստ չեն: Ամենից քիչ կանայք ցանկացել են անցկացնել գրասենյակում' մոտ 36 րոպե, իսկ տրանսպորտի վրա ցանկացել են ծախսել 33 րոպեից ոչ ավել: