Ձեռքերը մշտական խնամքի կարիք ունեն: Այլապես դրանց մաշկը, օրվա ընթացքում կրելով տարբեր ազդեցություններ, կարող է շատ շուտով կորցնել նրբությունը, առաձգականությունը: Հիշեք, որ ձեռքերը մատնում են կնոջ տարիքը... Հոգ տարեք ամեն օր, մանավանդ որ շատ հեշտ եւ տնական միջոցներով ստացվող դիմակներ կան: Ներկայացնում ենք մի քանիսը:
Խնձորի կտորներով մերսումը կխոնավեցնի Ձեր մաշկը: Այն կխլի Ձեզնից 2-3 րոպե ընդամենը: Դուք չեք կարող անգամ պատկերացնել, թե ինչ հրաշք ազդեցություն է ունենում խնձորը ձեռքի մաշկի վրա:
Որպեսզի փափկեցնեք մաշկը և խոնավեցնեք, վերցրեք մեկ ճաշի գդալ վարսակի ալյուր, այդքան մեղր, ձիթապտղի յուղ և մեկ ձվի դեղնուց: Խառնել, ստանալ համասեռ զանգված և քսել ձեռքերին: Թողնել այսպես 30 րոպե և լվալ տաք ջրով:
Եփեք վարսակի շիլա հետևյալ համամասնությամբ' 1 գդալ վարսակի ալյուր 1 լիտր ջրին:Ավելացրեք նաև բուսական յուղ և այս հեղուկում պահեք ձեռքերը 15 րոպե: Այսպիսի դիմակը բավական ակտիվորեն ազդում է ձեռքի մաշկի վրա:
Եթե Ձեր ձեռքի մաշկը կոշտացած է, ապա սա Ձեզ կօգնի: Վերցնում եք 2 կարտոֆիլ, եփում, կեղևազրկում, տրորում, ավելացնում 2 թեյի գդալ կիտրոնի հյութ: Եվ այս տաք զանգվածը հաստ շերտով քսում ձեռքերին, պահում 15-20 րոպե:
Եթե ձեռքի մաշկի վրա ճաքեր են հայտնվել, ապա արեք հետեւյալը: 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ օսլա: Այս հեղուկի մեջ պահել ձեռքերը 10-15 րոպե: Այնուհետև լվալ տաք ջրով և միանգամից սնուցող կրեմ քսել'А և Е վիտամիններով:
Եթե ձեռքի մաշկի վրա ճաքեր են հայտնվել, ապա արեք հետեւյալը: 1 լիտր ջրին ավելացրեք 1 ճաշի գդալ օսլա: Այս հեղուկի մեջ պահել ձեռքերը 10-15 րոպե: Այնուհետև լվալ տաք ջրով և միանգամից սնուցող կրեմ քսել'А և Е վիտամիններով:

Комментариев нет:
Отправить комментарий